Հունիսի 19-ի դրությամբ կարմրուկով պայմանավորված ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 243 է, որից 170-ը՝ երեխա, 73-ը՝ մեծահասակ:
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ հոսպիտալացված քաղաքացիների թիվը 4 է, դուրս են գրվել 133 քաղաքացի:














