Լրահոս 24/7
19.06.2023

ԱԳ փոխնախարարը ներկայացրեց, թե ՀՀ-ն ու Ադրբեջանն որ հարցերի շուրջ չունեն համաձայնություն

ԱԳ փոխնախարարը ներկայացրեց, թե ՀՀ-ն ու Ադրբեջանն որ հարցերի շուրջ չունեն համաձայնություն

Այս պահին քննարվում է Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հետաձգված հանդիպման նոր ժամկետները։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Նա կարծում է՝ մոտակա շրջանում կկարողանան հանրային տեղեկատվություն տրամադրել այս մասին։

Խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին, նա ասաց, որ Հայաստանի համար շատ կարևոր է ֆիքսել սկզբունքները, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի իրավազորության և ինքնիշխանության հիման վրա։ Նրա խոսքով, Հայաստանը մշտապես կառուցողական է եղել ու շահագրգռված է եղել իրականացնելու ապաշրջափակման գործընթացը։

«Հայկական կողմի համար կարևոր է, որ ապաշրջափակման բոլոր դետալները, այդ թվում նաև անվտանգության հետ կապված, տեղի ունենան ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում»,- ասաց նա։

Կոստանյանը նշեց, որ եթե մինչև այժմ իրենց չի հաջողվել թղթի վրա ամրագրել, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, բնականաբար, ապակառուցողական է այս հարցում Ադրբեջանը։

Նա նաև ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ և դրան հաջորդող հրամանագրում, որը ստորագրվել է ՌԴ նախագահի կողմից, ավելի շատ խոսվում է, որ ՌԴ-ն ճանապարհների վրա ունենալու է մոնիթորինգի, այլ ոչ թե վերահսկողության ֆունկցիա. «Բայց կրկնեմ՝ ապաշրջափակման դետալները դեռ քննարկման փուլում են։

Հարցին՝ խաղաղության պայմանագրի հետ կապված ի՞նչ առաջարկների շուրջ Ադրբեջանի հետ չկան պայմանավորվածություններ, Վ.Կոստանյանը պատասխանեց. «Սկզբունքային հարցերի շուրջ է, որոնց մասին բարձրաձայնվել է, այդ թվում որ թվականի քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորների ինստիտուտ, ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքներ, Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմներ։

Ցավոք, այս պահին այս հարցերի շուրջ համաձայնություն չկա, և երկու կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից, բայց աշխատանքները շարունակվելու են»։

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու