Լրահոս 24/7
19.06.2023

Որտեղ քամի ես ցանում, փոթորիկ ես հնձում. Արսենյան

Որտեղ քամի ես ցանում, փոթորիկ ես հնձում. Արսենյան

«Մենք մեր հարևանների հետ մեր փոխհարաբերությունները կառուցելիս պետք է առաջնորդվենք բացառիկ բարեկամական մթնոլորտ ստեղծելու՝ և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական հարթություններում. դա է մեր առաքելությունը»:

Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:«Մենք խրախուսում ենք, մենք աջակցում ենք ժողովուրդների բարեկամությանը պետական, հասարակական մակարդակներով, հանրային, մշակութային խողովակներով:

Մեր կարևորագույն նվաճումը պետք է լինի մեր հարևան ժողովուրդների հետ մեր հարաբերությունների ճշգրտումը և այդ հարաբերությունը հարևանային ռեժիմ տեղափոխելը: Դա մեր առաքելությունն է, մեր պետության անվտանգությունը, մեր էթնոսի իր տարածքում ապրելու գրավականը»,- նշեց նա հայ-վրացական հարաբերությունների խորացմանն ուղղված համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ:

Պատգամավորը նաև նկատեց՝ մենք այս պահին կանգնած ենք խրթին խնդիրների առջև, որը պարունակում է երկու թնջուկ. «Առաջին թնջուկը հայ-ադրբեջանական հարաբերություններն են, մյուս թնջուկը՝ հայ-թուրքական: Երկու պարագայում էլ այդ թնջուկի առկայությունը գեներացրել է վտանգ Հայաստան պետության և Հայաստանի ժողովրդի անվտանգության համար»:

Գուրգեն Արսենյանի խոսքով՝ Վրաստանի օրինակով պետք է կարողանանք ձգտել մեզ շրջապատող բոլոր երկրների հետ գտնել գոյակցության բանալին, այն ֆորմուլան, որը հնարավորություն է տալիս մեզ խաղաղ ապրել՝ չունենալով իրար ոչնչացնելու ծրագրեր:

«Նորագույն պատմությունը հնարավորություն է տալիս անել հետևություններ՝ ինչն ենք մենք արել ճիշտ, ինչն ենք արել ոչ այնքան ճիշտ, որի արդյունքում մենք ունենք հետևանքներ, որը որ դժվարանում ենք կառավարել, որի արդյունքում ստեղծվել են ռիսկեր, և մենք մեր մեծագույն ջանքերը ուղղում ենք այդ ռիսկերի չեզոքացմանը»,- ասաց իշխող ուժի անդամը:

Վերջինիս խոսքով՝ մեր լավագույն պիլոտային ծրագիրը հայ-վրացական հարաբերությունները պետք է լինեն, որը դառնա այն օրինակը, որին պետք է ձգտենք մնացած էթնոսների հետ հարաբերություններ ձևավորելիս. «Որովհետև ազգամիջյան թշնամանքի հրահրումը, ստեղծումը և տարածումը բոլոր երկրներում բերում է հետադարձ հարվածի, որտեղ որ դու քամի ես ցանում, այնտեղ փոթորիկ ես հնձում»:

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու