X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

ՌԴ դեսպանին է ներկայացվել հայկական կողմի դիրքորոշումները. փոխնախարար

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ այն քննվում է։

Նա խոսել է նաև Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին ԱԳՆ կանչելու մանրամասներից՝ ասելով, որ դեսպանին Հայաստանի ԱԳՆ-ն իր դիրքորոշումներն ու մտահոգությունները ներկայացրել է խնդրի վերաբերյալ, և սպասում են պաշտոնական արձագանքների։

Հարցին՝ ինչո՞ւ է արագացված ընթացակարգով Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացվել, փոխնախարարը պատասխանել է. «Ընթացակարգերը պահպանվելու են։

Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը՝ Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն, որպեսզի հնարավոր լինի տեղում իրավիճակին ավելի լավ ծանոթանալ։ Հյուպատոսությունը այլ գործառույթներ էլ ունի՝ բացի իր քաղաքացիներին սպասարկելը»։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս