Լրահոս 24/7
19.06.2023

Շուրջ երեք տասնամյակ ՀՀ-ում չեն լուծվել փախստականների խնդիրները. Գաբրիելյան

Շուրջ երեք տասնամյակ ՀՀ-ում չեն լուծվել փախստականների խնդիրները. Գաբրիելյան

Շուրջ երեք տասնամյակ մեր երկրում չեն լուծվել Ադրբեջանից բռնի տեղահանվածների խնդիրները` գլոբալ առումով: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը` հունիսի 19-ին փախստականների հարցերով զբաղվող մի խումբ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկման ժամանակ:

Ըստ պատգամավորի` փաստն այն է, որ ՀՀ իշխանությունները ժամանակին հիմնականում լուծել են փախստականների որոշ սոցիալական խնդիրները` չզբաղվելով նրանց քաղաքական, իրավական, քաղաքացիական իրավունքների հարցերով, ինչը փաստացի հնարավորություն չի տվել բռնի տեղահանվածների հարցերը միջազգային հարթակներում պաշտոնապես բարձրաձայնել ու ներկայացնել համապարփակ ձեւաչափով:

Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները: ՀԿ-ների ներկայացուցիչները բարձրաձայնել են առկա բազմաբնույթ խնդիրները: Առաջարկվել է խնդիրները լուծել ինստիտուցիոնալ ճանապարհով:

Վիլեն Գաբրիելյանը շեշտադրել է պետական աջակցության անհրաժեշտությունը: Նա կարեւոր է համարել բռնի տեղահանվածների վերաբերյալ նոր ռազմավարության ու մարտավարության մշակումը` սահմանելով հստակ քայլերի հաջորդականությունը: Կարեւորվել է նաեւ պետություն-հասարակական կազմակերպություններ գործակցությունը:

1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանվել է ավելի քան կես միլիոն հայ, որից 360.000-ը ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում: 1997թ. իրականացված հաշվառման տվյալներով երկրում բնակվող փախստականների թիվը կազմել է շուրջ 310.000 մարդ: Հետագա տարիներին Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց վերահաշվառում չի իրականացվել:

1999թ. ընդունվել է «Փախստականների մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են փախստականներին կարգավիճակ տալու հիմքերը, պայմանները, նրանց իրավական եւ սոցիալական պաշտպանվածության երաշխիքները:

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու