Լրահոս 24/7
19.06.2023

Իրանի դեսպանը հրաժեշտի հանդիպում այց է կատարել Քննչական կոմիտե

Իրանի դեսպանը հրաժեշտի հանդիպում այց է կատարել Քննչական կոմիտե

Դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու առթիվ այսօր ՀՀ քննչական կոմիտե է այցելել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Ընդունելով հարգարժան հյուրին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն արժևորել է դեսպան Զոհուրիի անձնական ներդրումը երկու երկրների միջև բոլոր ոլորտում համագործակցության զգալի սերտացման, ԻԻՀ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև հաղորդակցության ակտիվացման համար։

Արգիշտի Քյարամյանը նշել է, որ Հայաստանում պարոն Զոհուրիի բեղուն գործունեության ընթացքում էապես բարձրացել է քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի բնորոշմամբ իրավական ոլորտում խորացող երկկողմ կապերը լիովին համապատասխանում են երկու երկրների ջերմ, բազմավեկտոր հարաբերությունների ոգուն և ընդհանուր նպատակներին։

Պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ նախընթաց ժամանակահատվածում Հայաստանում ԻԻՀ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև ձևավորված աշխատանքային անմիջական հաղորդակցության շնորհիվ հաջողվել է բազմաթիվ հարցերի տալ հրատապ լուծումներ։

Այդ տեսանկյունից դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև հաստատված համագործակցության մոդելը, ըստ դեսպան Զոհուրիի, կարելի է հաջողված օրինակ համարել։

Դեսպան Զոհուրին հավելել է, որ հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարում կողմերը հասել են երկու երկրների քաղաքացիների իրավունքներից, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի ընդհանուր նպատակներից բխող կարևոր արդյունքների, որոնք դեռևս զարգացնելու տեղ կա։ Նա նշել է, որ բազում ոլորտներում, այդ թվում նաև իրավական փոխօգնության և գործակցության ասպարեզում, Հայաստանը և Իրանն ունեն չիրացված մեծ ներուժ, և առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն դրան։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Զոհուրիին՝ ծավալած ակտիվ, նախանձախնդիր և երկու բարեկամ ժողովուրդների շահերից բխող գործունեության համար՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանում ԻԻՀ նոր դեսպանը արդեն ձևավորված փոխգործակցության հարուստ փորձի հենքի վրա հնարավորություն կունենա առավել զարգացնելու և ամրապնդելու հարաբերությունները։

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու