Լրահոս 24/7
20.06.2023

2012-15թթ. Ադրբեջանը քանի՞ դիվերսիա է իրականացրել և քանի՞ անգամ է խախտել հրադադարը

2012-15թթ. Ադրբեջանը քանի՞ դիվերսիա է իրականացրել և քանի՞ անգամ է խախտել հրադադարը

«Ադրբեջանի նախագահը հրաժարվում է ստորագրել կազանյան փաստաթուղթը՝ ներկայացնելով լրացուցիչ տասը առաջարկություն։ Հանդիպման արդյունքներով ընդունվում է ոչինչ չասող մի փաստաթուղթ, և գործընթացը հայտնվում է փակուղում»,- այս մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թվում է՝ այս մերժումից հետո Ադրբեջանը պետք է հայտնվի չափազանց ծանր դրության մեջ՝ որպես բանակցությունների ոչ կառուցողական պահվածքի կրող։ Իրականության մեջ տեղի է ունենում ուղիղ հակառակը․ Ադրբեջանը Կազանի առանցքային միջնորդի՝ Ռուսաստանի հետ կնքում է շուրջ 3-4 միլիարդ ամերիկյան դոլարի ռազմատեխնիկական պայմանագիր, զուգահեռ սկսում է լարել իրադրությունը Հայաստանի հետ սահմանին և ԼՂ հետ շփման գծում՝ ճնշում գործադրելով հայկական կողմի վրա։

Ըստ այդմ, 2012թ․ ընթացքում արձանագրվում է հրադադարի խախտման 5972 դեպք, տեղի է ունենում 4 դիվերսիոն հարձակում՝ Տավուշի Բերդ քաղաքի և Չինարի գյուղի, Ճամբարակի և Հորադիզի հատվածում։ 2013թ․ արձանագրվում է հրադադարի ռեժիմի խախտման 12.986 դեպք․ աճը նախորդ տարվա համեմատ՝ 117%: Դիվերսիոն հարձակումների թիվը մնում է նույնը։ 2014թ․ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը դառնում են 37.535, ինչը 2012-ի համեմատ ավել է 528%-ով։

Դիվերսիոն հարձակումների թիվը հասնում է 6-ի։ Այդ տարի ԼՂ շփման գծի մոտակայքում խոցվում է հայկական ռազմական ուղղաթիռ։ 2015թ․ արդեն տեղի է ունենում 14 դիվերսիոն հարձակում թե՛ Հայաստանի, թե՛ ԼՂ հետ սահմանին։ Հրադադարի ռեժիմի խախտումներն այնքան են հաճախանում, որ 2015թ․ կեսին վեր են ածվում մինի-պատերազմների»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ, չնայած սրան, միջազգային հանրությունը արգելք չի դնում Ադրբեջանի զենքի ձեռքբերումների վրա, Ադրբեջանն էլ չի ենթարկվում պատժամիջոցների, չի դատապարտվում, այլ տեղի է ունենում ուղիղ հակառակը․ «2016թ․ հունվարին համանախագահները՝ ի դեմս Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ներկայացնում են կարգավորման նորացված առաջարկ, որտեղ «ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը տեղ չի գտնում»։

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու