Լրահոս 24/7
20.06.2023

Մենք բաց և պատրաստակամ ենք գործակցության համար. Հովհաննիսյան

Մենք բաց և պատրաստակամ ենք գործակցության համար. Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Շանհայի համագործակցության կազմակերպության ազգային դիվանագիտության և քույր քաղաքների համաժողովներին մասնակցելու նպատակով հունիսի 14-16-ը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինդաո քաղաքում էր:

Երևանյան պատվիրակության կազմում էին ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը:

Համաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ նաև ՌԴ-ից, Տաջիկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն առանձնակի կարևորել է այդպիսի համաժողովների անցկացումը և ընդգծել, որ այն լավ հարթակ է՝ քաղաքների առջև ծառացած հրատապ խնդիրների լուծման արդյունավետ եղանակներ առաջարկելու և մշակելու համար։

«Երևանը, ինչպես աշխարհի բազմաթիվ մեծ քաղաքներ, ունի տարատեսակ մարտահրավերներ, և մենք առանձնակի ենք կարևորում փորձի փոխանակումն ու փոխշահավետ ծրագրերի իրականացումը քույր և գործընկեր քաղաքների հետ:

Մեր մայրաքաղաքն այսօր մտել է դինամիկ զարգացման փուլ և բիզնեսի ու զբոսաշրջության համար դիրքավորվում է որպես տարածաշրջանի գրավիչ կենտրոններից մեկը: Երևանում ապահովված է ներդրումային բարենպաստ միջավայր և այն կարող է հետաքրքրել ոչ միայն Չինաստանի, այլև համաժողովին մասնակից մյուս երկրների գործարար շրջանակներին: Մենք բաց և պատրաստակամ ենք գործակցության համար»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը։

Աղքատության նվազեցում, գործակցության ծրագրերի իրագործում՝ գիտության, կրթության, տեխնոլոգիաների, նորարարության ու հասարակագիտական ոլորտներում. գլխավոր համաժողովին հաջորդել են երեք ենթաժողովները: Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարները թեմատիկ քննարկումների ժամանակ ներկայացրել են իրենց տեսակետները:

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու