Լրահոս 24/7
20.06.2023

Անդրանիկ Քոչարյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ելույթին

Անդրանիկ Քոչարյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ելույթին

ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթին: Խոսելով Շուշիի հետ կապված նրա հայտարարությունների մասին՝ Քոչարյանն ասաց.

«Օնիկ Գասպարյանի հետ մեր հանդիպումը եղել է փակ նիստում, և նրա ասածները որևէ հակասության մեջ չէին պարոն Փաշինյանի ներկայացրած փաստարկների հետ։ Օնիկ Գասպարյանի հետ կապված Քննչական կոմիտեում բազմաթիվ գործերով քննություն է գնում, նաև՝ Շուշիի մասով»:

Հնարավո՞ր է, որ Գասպարյանը նորից հրավիրվի քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին, հարցին Քոչարյանն արձագանքեց՝ ոչինչ չի կարող բացառվել․ «Չեմ բացառում, որ երկրորդ, երրորդ անգամ մարդկանց հրավիրելու հարց լինի, և նրանցից նոր պարզաբանումներ ստանանք»։

Հիշեցնենք՝ այսօր՝ հունիսի 20-ին, Նիկոլ Փաշինյանը Քննիչ հանձնաժողովում, ի թիվս այլնի, ներկայացրել էր Շուշիի անկման պատճառները և մանրամասներ հայտնել։ Ըստ նրա՝ Շուշիի անկման մասին լուրը Գասպարյանից ստացել է նոյեմբերի 7-ի կեսօրին։ Իր բոլոր խոսակցություններում վարչապետը հրահանգել է պահել Շուշին և ստացել է հավաստիացում։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում շատ են եղել դեպքեր, երբ որևէ լուրի մասին տեղեկացրել են, ապա ԳՇ-ն հերքել է, սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ լուրը հավաստի է:

«Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք, այսինքն՝ պահեք Շուշին։

Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո, որ մենք Շուշիի ներսում էինք, մինչև Եռակողմ հայտարարության ստորագրման պահը ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ վերահսկողության տակ է։ Հետո եղավ Եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո՝ նոյեմբերի 10-ի հարձակումը Կառավարության շենքի վրա, հետո, երբ վերադարձա աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»,- նշել էր նա։

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու