Լրահոս 24/7
21.06.2023

Ոստիկանության զորքերի ստորաբաժանումներ կտեղակայվեն նաև մարզերում

Ոստիկանության զորքերի ստորաբաժանումներ կտեղակայվեն նաև մարզերում

Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն:

Վարչապետին ուղեկցել են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Կառավարության ղեկավարը նախ եղել է Հավերժության պուրակում, որը հիմնվել է ի հիշատակ Ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը, իսկ լայնությունը՝ 33 մետր, որը խորհրդանշում է ՀՀ ՈԶ 1033 զորամասը:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով և նշել. «Շատ կարևոր է ընդգծել, որ Ոստիկանության զորքերի հերթական տարեդարձը նշում ենք ոստիկանության բարեփոխումների մի չափազանց կարևոր ժամանակաշրջանում, երբ նաև կառավարությունն է այդ առիթով կառուցվածքային փոփոխությունների ենթարկվել, ձևավորվել է Ներքին գործերի նախարարություն:

Տեղյակ եք, իհարկե, որ այս բարեփոխումների համատեքստում նաև որոշակի կառուցվածքային բարեփոխումների պետք է ենթարկվեն Ոստիկանության զորքերը՝ վերաձևակերպվելով և վերակազմավորվելով որպես Ոստիկանական կամ Ոստիկանության գվարդիա: Սա չափազանց կարևոր փոփոխություն է, և ուզում եմ, որ անդրադառնանք բովանդակությանը, թե ինչ է բերելու այդ փոփոխությունը:

Առաջին հերթին, չափազանց կարևոր եմ համարում ընդգծել, որ դա բերելու է Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման: Այսինքն՝ աշխատավարձերի բարձրացման, ավելի կոնկրետ՝ աշխատավարձերի կրկնապատկման: Բայց նաև այս գործընթացը, ինչպես այլ տարբեր մարմիններում ինքնաբերաբար և մեկանգամյա չի լինելու:

Առաջին ամենակարևոր հանգամանքն այս ճանապարհին այն է, որ աշխատավարձերի կրկնապատկման գործընթացը տեղի է ունենալու ատեստավորման միջոցով: Ինչո՞ւ ենք մենք սա անում. անում ենք, որպեսզի այդ գործընթացում ևս մեկ անգամ համոզվենք, որ մասնավորապես՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողներն իրենց բարոյական, ֆիզիկական, ինտելեկտուալ պատրաստությամբ համապատասխանում են այն ստանդարտներին, որոնք առաջադրում ենք որպես Հայաստանի Հանրապետություն: Այդ ստանդարտները կարևոր են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և պետության համար, որովհետև՝ ասելով նոր ստանդարտ, նկատի ունենք հանրային անվտանգության ապահովման նոր ստանդարտ:

Ձեզնից յուրաքանչյուրը պետք է տեղյակ լինի այդ բովանդակությանը, վերահաստատի իր պրոֆեսիոնալ հմտությունները, որ ամենօրյա ծառայության մեջ ինքը կարողանա ամենաբարձր մակարդակով առնչվել քաղաքացիների հետ՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, և պատրաստ լինի բարոյահոգեբանական առումով կատարել իր առաջ դրված խնդիրները:

Սրանում ոչ մի կասկած չկա, պարզապես կառուցվածքային փոփոխությունների ընթացքում ճիշտ է, որպեսզի մենք ևս մեկ անգամ համոզվենք, ինքներս մեր վրա աշխատելու այդ անընդհատ մոտիվացիան պահենք, որովհետև ինչպես ասացի, այս գործընթացը որոշելու հարց է՝ կկրկնվի հինգ տարին մեկ անգամ, թե ինչքան ժամանակը մեկ: Ե՛վ պրոֆեսիոնալ հմտությունների վերահաստատումը, և՛ սոցիալական երաշխիքների մեծացումը պետք է լինի անընդհատ պրոցես:

Այսինքն՝ չպետք է մի անգամ պետությունն աշխատավարձ բարձրացնի, հետո տասնյակ տարիներով կամ ավելի երկար ժամանակով մոռանա դրա մասին, որովհետև դա պիտի լինի շարունակական գործընթաց, որովհետև գնաճը նաև տնտեսական գործոն է, միևնույնն է՝ չի կանգնեցվի:

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու