Թուրքիան նախատեսում է 2024թ․ սկսել երկրի առաջին ատոմակայանում՝ Աղկույուում, էլեկտրաէներգիա արտադրել։ Այս մասին չորեքշաբթի օրը Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության միջուկային էներգետիկայի վարչության պետ Սալիհ Սարին՝ ԱԷԿ-ի NPPES-2023 ցուցահանդեսի և գագաթնաժողովի ժամանակ։
Երկիրը Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ բանակցում է սևծովյան Սինոպ նահանգում երկրորդ ատոմակայանի կառուցման շուրջ։ Բացի այդ, բանակցություններ են ընթանում Թուրքիայի եվրոպական մասում (Թրակիայի շրջան) երրորդ ատոմակայանի կառուցման շուրջ։ Նախատեսվում է կառուցել նաև չորրորդ ատոմակայան։














