Լրահոս 24/7
21.06.2023

ԳՇ-ից ոչ հավաստի տեղեկություններ չեն հաղորդվել. Խաչատրյան

ԳՇ-ից ոչ հավաստի տեղեկություններ չեն հաղորդվել. Խաչատրյան

«Զինված ուժերի Գլխավոր շտաբը վարչապետ Նիկոլ Փաշինյանին չէր կարող մտացածին բաներ զեկուցել, սակայն զեկուցման ժամանակ ես չեմ եղել ո՜չ Նիկոլ Փաշինյանի, ո՜չ էլ Օնիկ Գասպարյանի կողքին»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի արդյունքներին վերաբերյալ երեկ արված հայտարարություններին։

Հիշեցնենք, որ ըստ Փաշինյանի, նա ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանից է իմացել, որ ադրբեջանցիների մի խումբ Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն՝ փակել ճանապարհը, սակայն ԶՈՒ գլխավոր շտաբը չի հաստատել այդ տեղեկատվությունը։

«Սա, ի դեպ, պատերազմի ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, իսկ ԳՇ-ն չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկությունն է ճիշտ», – նշել էր Փաշինյանը։

24News-ի հարցին, արդյոք անճշտություններ եղե՞լ են Գլխավոր շտաբի ու Պաշտպանության բանակի միջև, ինչպե՞ս է ստացվում, որ Արայիկ Հարությունյանն այլ տեղեկություն է հաղորդել, Գլխավոր շտաբը՝ այլ, Տիրան Խաչատրյանը պատասխանել է.- Նորից եմ ասում, ո՛չ Նիկոլ Փաշինյանի կողքն եմ կանգնած եղել զեկույցը ընդունելուց, ո՛չ էլ զեկուցողի կողքն եմ կանգնած եղել զեկուցելուց:-

Այսինքն՝ կասկածի տա՞կ եք դնում Օնիկ Գասպարյանի զեկույցը․

-Ոչ, թող որևէ մեկի մտքով չանցնի, որ ԳՇ-ից մտացածին բան կարող են զեկուցել, մանրամասներ չգիտեմ՝ ինչ է զեկուցվել, բայց ԳՇ-ից ոչ հավաստի տեղեկություններ չեն հաղորդվել: Իսկ Փաշինյանի արած հայտարարություններին Օնիկ Գասպարյանը կարող է պատասխանել, ինքը գնում է 44-օրյա քննիչ հանձնաժողովի նիստերին, այնտեղ այդ հարցերը հավանաբար իրեն կտրվեն, ինքն էլ կպատասխանի:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր պատերազմն ավելի վաղ կանգնեցնելու ՌԴ նախագահի առաջարկին, ասելով, որ եթե առաջարկը ընդունվեր, Շուշիում 90 տոկոսից ավելի փախստականներ էին լինելու, ճանապարհ էր կառուցվելու դեպի Շուշի և Մեղրիում սահամանապահներ էին կանգնելու, Խաչատրյանը պատասխանեց, որ առաջարկներին տեղյակ չէ:

Հարցին, թե արդյոք Խաչատրյանին չի՞ ներկայացվել այդ առաջարկները, ԳՇ պետի նախկին տեղակալը պատասխանել է.«Մեզ հետ նման հարց երբեք չի քննարկվել, հնարավոր է՝ ԳՇ պետի հետ քննարկել է, ես տեղյակ չեմ: Չգիտեմ՝ ինչ են իրեն առաջարկել, որքանով է իրական, որքանով սուտ: Ինչ վերաբերում է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին մասնակցելուն, ապա երբեք որոշումս չեմ փոխի մասնակցել, իմ կարծիքն ու վերաբերմունքը հայտնել եմ բազմիցս և այն անփոփոխ է»։

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու