Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է.
«Երևանի վարչական շրջաններում քաղաքացիների հետ հանդիպումները միշտ համարել եմ իմ աշխատանքի կարևորագույն բաղադրիչ:
Իմ շրջայցերը հաճախ օգտագործվում են վաղաժամ քարոզարշավի պիտակավորման համար: Երևանցու շահը ինձ համար առաջնահերթ է, և ես չեմ հարմարվելու այս թեմայի շուրջ ձևավորվող կեղծ մեդիա արշավին:
Որպես շրջայցերի արդյունավետության օրինակ՝ ներկայացնում եմ Կենտրոն վարչական շրջանում երևանցիների հետ հանդիպման արդյունքում արձանագրված խնդիրների մի մասը, որոնք տեղում արդեն իսկ ստացել են լուծումներ կամ լուծման ճանապարհին են»:





