Լրահոս 24/7
22.06.2023

Խաղադրույք կատարելը կդժվարացվի

Խաղադրույք կատարելը կդժվարացվի

Կառավարությունը հավանություն է տվել ինտերնետային շահումով խաղերի ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների փաթեթին։ Սահմանվում է, որ երկրում ինտերնետային շահումով խաղերից հնարավոր կլինի օգտվել բացառապես անկանխիկ տարբերակով` բանկային և քարտային հաշիվներով։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ կարգելվի տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին միջոցներ մուտքագրել կամ ելքագրել կանխիկ եղանակով։ Նրա խոսքով՝ տոտալիզատորի մասնակցի հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող հաշվի միջոցով. «Նախագծի նպատակն է, որ խաղացողը միայն իր հաշվից խաղադրույք կատարի։ Դրանով էլ ավելի վերահսկելի է դառնում նրա վարքագիծը»,- ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ սա կառավարության սկզբունքային բարեփոխումներից է և ունի երկար պատմություն, որը սկսվում է դեռ 2015-16թթ․-ից. «Կապանի բակերից մեկում հանդիպումներից մեկի ժամանակ կանայք պատմեցին, որ շենքերի արանքում՝ գործնականում ամեն շենքի մոտ, բուքմեյքերական գրասենյակներ կան: Նրանք ասում էին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատող իրենց ամուսինները տուն են բերում միայն աշխատավարձի մի մասը, որովհետև նախ մտնում են բուքմեյքերական գրասենյակներ, հետո նոր՝ գալիս տուն։

Երկրորդ պատկերը․ երբ 2018-ին մեր քայլարշավն էինք սկսել, գործնականում ամեն լցակայանի մոտ մեզ մոտենում էին մարդիկ և ասում՝ տեսեք, այստեղ խաղային ավտոմատներ են դրված, երիտասարդների մեծ մասը պարտքերի տակ է՝ դրանից բխող հետևանքներով՝ վեճեր, կռիվներ, չվերադարձվող պարտքեր, հանցավորության աճ»։ Վարչապետի խոսքով՝ բուքմեյքերական գրասենյակները վերացան, բայց մարդիկ տերմինալներով համալրում էին իրենց էլեկտրոնային դրամապանակներն ու այնտեղից խաղադրույք անում. «Մենք փոխեցինք կարգավորումը՝ պահանջելով, որ նույնականացվի, թե ում է պատկանում այդ դրամապանակը: Նույնականացնում էինք, որովհետև արձանագրում էինք, որ կան պետական ծառայության մեջ գտնվող կամ ընտանեկան նպաստ ստացող մարդիկ, որ խաղադրույք են անում: Ասենք, մարդն ամսական 27 հազար դրամ նպաստ է ստանում, բայց 200 հազար դրամի կամ մեկ մլն դրամի խաղադրույք է անում:

Ընդհուպ՝ հատուկ ծառայությունների աշխատողները կարող են խաղամոլության խնդիր ունենալ, որն ինքնին ի հայտ է բերում կոռուպցիոն ռիսկեր։ Այս ծառայությունները նաև շատ մոդայիկ են քրեակատարողական հիմնարկներում։ Սա վերաբերում է նաև նպաստառուներին. կան մարդիկ, որ ստանում են, օրինակ, 100 հազար դրամ նպաստ, սակայն ինտենսիվ խաղադրույք են անում»,- նշեց Փաշինյանը։

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու