X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Արսեն Թորոսյանը ԵԽ պատգամավորի հետ այցելել է Սյունիք

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենի, Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հետ այցելել է Սյունիք։

«Գորիսում մեզ ընդունեց Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը` ներկայացնելով անվտանգային իրավիճակը մարզում: Հատուկ կարևորվեց Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայումը Սյունիքի մարզում:

Հաջորդիվ հանդիպեցինք արցախցի երիտասարդ բժիշկների հետ, որոնք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո չեն կարողանում վերադառնալ Արցախ և կատարել իրենց առաքելությունը` բժշկական ծառայություններ մատուցել Արցախի ժողովրդին:

Սյունիքի մարզ այցի ավարտին եղանք Լաչինի միջանցքի սկզբնամասում, որտեղ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը անձամբ ականատես եղավ իրավիճակին»,- հայտնել է Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս