Միջպետական ճանապարհ հանդիսացող Բավրայի անցակետ տանող ճանապարհահատվածը, որի վերաբերյալ քաղաքացիները բազմիցս դժգոհություններ էին հայտնում, Հակոբ Արշակյանը հայտնել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում սկսվելու է վերանորոգման աշխատանքները։
«Աշոցք տանող ճանապարհահատվածները վերանորոգված են։ Դեպի Բավրայի անցակետ տանող ճանապարհահատվածի վերանորոգումը կսկսվի առաջիկա շաբաթների ընթացքում, եթե արդեն իսկ չի սկսվել։ Շնորհակալ եմ հարցը բարձրաձայնելու համար»-, ասել է Արշակյանը։














