Արցախ
23.06.2023

Այն վիճակը, որում հիմա Արցախը հայտնվել է, հայ ժողովրդի բարոյահոգեբանական ԴՆԹ-ի թեստն է․z Բաբայան

Այն վիճակը, որում հիմա Արցախը հայտնվել է, հայ ժողովրդի բարոյահոգեբանական ԴՆԹ-ի թեստն է․z Բաբայան

Քանի տարի է՝ հայտարարում ենք, որ Ադրբեջանը երբեք չի գնալու որևէ քայլի, որն Արցախի ժողովրդի շահերից կբխի, ոչինչ սպասել պետք չէ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որտեղ նշվում է, որ մերժել են Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ։

«Պարադոքս է, բայց այն, ինչ մեր գլխին գալիս է, մեղավորը մենք ենք, չպետք է որևէ մեկին դրսից փնտրել, քանի տարի է՝ մենք ասում ենք, ի՞նչ է պետք է Բայրամովն այդ մասին խոսի՞։ Այս մասին մենք տասնամյակներ առաջ ենք խոսել, սակայն հաշվի չի առնվել։ Հիմա Ադրբեջանը բացեիբաց ասում է, որ արցախցիների անվտանգությունը չի ապահովելու, որովհետև իրենց պետք չէ, որ Արցախում հայ մնա։ Իրենց պետք է, որ սակավաթիվ թվով հայ մնա Արցախում «կենդանաբանական այգու» պես, որպեսզի աշխարհին ցույց տան, որ իրենք ունենք «գազանանոց», և նրանց հաց ենք տալիս, կերակրում ենք և չենք սպանում։ Սա է Ադրբեջանի ուզածը։ Մի՞թե սա չեն հասկանում»,- վրդովվեց Բաբայանը։

Արցախում ստեղծված ծանր դրությունը հաղթահարելու համար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու քայլ է առաջարկել. Լաչինի միջանցքը բացելու Միջազգային դատարանի որոշման կատարումը, ինչն Ադրբեջանը հրաժարվում է կատարել դեռ փետրվարից, և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որի շուրջ, սակայն, Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ համաձայնության չեն գալիս։
Արցախի ներկայացուցիչը նկատեց, որ Ադրբեջանը Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսությունը փորձում է դիտարկել որպես Ադրբեջանի ներքաղաքական հարց։

«Ինչի՞ մասին բանակցենք, կապիտուլյացիայի՞, ադրբեջանցի դառնալո՞ւ, մենք նման բանակցություններ չենք ուզում։ Հետևաբար, այն, ով մեզ խցկում է այդ երկխոսության մեջ, փորձում է Արցախը ոչնչացնել։ Պատմության մեջ չկա նման բան, որ մի ժողովուրդ կամավոր հրաժարվի իր ժողովրդի մի հատվածից կամ իր պատմական տարածքից։ Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանը բավարարվելու է միայն Արցախի ոչնչացմա՞մբ, Զանգեզուրը չի՞ ուզելու, Երևանը չի՞ ուզելու, իհարկե, ուզելու է։ Եկեք փաթեթով ամեն ինչ որոշենք», – շարունակեց Բաբայանը։

Բայրամովը նաև ասել է, որ էթնիկ հայերը կարող են օգտագործել իրենց լեզուն և կրթվել, պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին:

Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը հարց է բարձրացնում՝ այդ ինչպե՞ս են արցախցիներն Ադրբեջանի կազմում իրենց մշակույթը պահպանելու, երբ Բերձորում նույն ադրբեջանցիները հայկական եկեղեցին մզկիթի են վերածում։

Բաբայանի կարծիքով՝ Բաքուն ամեն ինչ անելու է, որ իրենք ինտեգրվեն, նման փորձեր արդեն սկսում է անել՝ տոտալ շրջափակելով Արցախը, որպեսզի բնակիչները սովի մատնվեն։ Բայց, պաշտոնական Ստեփանակերտից ևս մեկ անգամ պնում են՝ ինտեգրում չի լինելու։

«Դա ինտեգրում չի լինելու, լինելու է Արցախի բնաջնջում։ Ադրբեջանի հետ ինտեգրում չի լինելու, բայց հայ ժողովուրդը կարող է դեզինտեգրվել, այսինքն՝ կազմալուծվել, եթե Արցախը ծախվեց»,- նշեց նա։

Ըստ Դավիթ Բաբայանի՝ այն վիճակը, որում հիմա Արցախը հայտնվել է, հայ ժողովրդի բարոյահոգեբանական ԴՆԹ-ի թեստն է։

Լրահոս
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
12:33
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
12:09
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է
11:55
Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
11:35
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը
11:12
Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը
Առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ
11:05
Առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
16:46
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
16:27
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
16:15
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
15:59
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
15:47
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
15:39
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
15:21
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
14:58
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
14:37
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն