Լրահոս 24/7
23.06.2023

Աշխատանքներ են տարվում սահմանների ճշգրտման աշխատանքներն ավարտելու համար

Աշխատանքներ են տարվում սահմանների ճշգրտման աշխատանքներն ավարտելու համար

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ անդրադարձել է Երևանում և Հայաստանի մյուս բնակավայրերում կադաստրային քարտեզների ճշտումներին։

«Երևանի (և ոչ միայն) կադաստրային քարտեզները դեռ վաղուց երբ իրականացվել է, չեն օգտագործվել այնպիսի տեխնոլոգիաներ, որ թույլ կտային համապատասխան ճշգրտություն ապահովել, և տեխնոլոգիաների բացակայության ժամանակ տարածքների քարտեզագրման ժամանակ եղել են բազմաթիվ սխալներ, որի մասին մենք չեն զլացել, խոսել ենք, որի արդյունքում, առաջին անգամ, կառավարությունը 2021թ. հաստատեց 698 որոշումը, որ վերաբերում էր կադաստրային քարտեզների ուղղման կարգին։ Համապատասխան որոշումն ընդունվելուց հետո կադաստրի կոմիտեն հնարավորություն ստացավ իր նախաձեռնությամբ սկսել քարտեզների ուղղումներ անել։ Այսօր Շիրակի, Սյունիքի, Կոտայքի, Արարատի հատվածներում մեր միջոցներով, մեր ռեսուրսների հաշվին ուղղել ենք կադաստրային քարտեզները, և դրանք առցանց են վարվում»,- ասել է նա։

Սուրեն Թովմասյանը նաև տեղեկացրել է, որ ողջ հանրապետության քարտեզները տեղափոխել են առցանց միջավայր․ «Երևանի քաղաքապետարանի հետ ամենօրյա աշխատանք ենք տանում Երևանի և սահմանակից բնակավայրերի միջև սահմանների ճշգրտման աշխատանքն ավարտելու համար։

Այստեղ էլ խնդիր ունենք, որ չկա կոնկրետ սահմանագիծ Երևանի ու հարևան բնակավայրերի միջև։ Այս աշխատանքներն ավարտելուց, Երևանն առցանց միջավայր տեղափոխելուց հետո մենք կսկսենք Երևանի կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքը»։ Նա նշեց, որ առանձին դեպքերում բազմաթիվ են խնդիրները, և փորձում են լուծել դրանք։

Կադաստրի պետը նաև նշեց, որ Շիրակում կադաստրային ճշգրտումներից հետո բողոքները կրճատվել են հինգ անգամ։Ի պատասխան մասնակիցներից մեկի հարցին, նա նշեց, որ կադաստրային քարտեզների ուղղման կարգն ընդունվել է պիլոտային ձևով՝ 2021թ. «2021թ. սեպտեմբերից հետո ավարտել ենք Շիրակը, ավարտել ենք Սյունիքի այն հատվածները, որտեղ ունեցել ենք տեղեկատվություն, իսկ դա հիմնական ակտիվ գոտիներն են, որտեղ ճանապարհաշինարարություն, պետության կողմից ներդրումային ծրագրեր պետք է իրականացվեն, և այդ տրամաբանության մեջ մենք արել ենք Սյունիքը, որ ճանապարհի, թունելի շինարարության հետ կապված՝ պետությունն օտարման խնդիրներ չունենա»։

Ըստ նրա՝ ավարտվել է Մասիս, Արտաշատ, Ծաղկաձոր, Հրազդան համայնքների կադաստրային քարտեզների ուղղումները. «Հիմա անում ենք Արարատի Արարատ և Վեդի համայնքները»։ Նա նաև տեղեկացրեց, որ Ծաղկաձորից դուրս է մնացել մի հատված, որտեղ հնարավոր չէր ուղղում անել, այլ դրա համար անհրաժեշտ էր բացառապես սեփականատերերի համաձայնությունը։

Նա նաև տեղեկացրեց, որ Կադաստրի կոմիտեում այս հարցի շուրջ աշխատում է 10 մասնագետ, ամենօրյա ռեժիմով ստուգումներ են անում, համաձայնեցնում են համայնքների ղեկավարների հետ, տեղադրում առցանց համակարգում. «Որպես այդպիսին ես չեմ կարող ասել, որ ուղղման արդյունքում ունենալու ենք 100 տոկոսանոց տվյալներ, որովհետև սա առաջին աստիճանի առաջին մակարդակի ուղղում է, որից հետո քայլն ավելի է խորացվելու»։

Ըստ Թովմասյանի, պլանավորված է միչև 2026թ. ավարտել առաջին աստիճանի ուղղման աշխատանքները. «Դրանից հետո շարունակվելու է աշխատանքը, որովհետև հարևանների միջև խնդիրներ կան։ Հարևանների վեճերին մենք հիմա չենք անդրադառնում, մենք հիմա անդրադառնում ենք գլոբալ քարտեզը հավաքելուն։ Կոպիտ ասած, փազլ է, որ քանդել ենք, հերթով հավաքելով շարժվում ենք առաջ»։

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու