Լրահոս 24/7
23.06.2023

Խնդիրները լուծելու համար նախ պիտի արդյունավետ ֆորմատ լինի

Խնդիրները լուծելու համար նախ պիտի արդյունավետ ֆորմատ լինի

Խնդիրը ոչ թե այն է, որ անձը հնչեցնում է կարծիք, քաղաքապետարանը լուռ է մնում, այլ ուղղակի այդ կարծիքի հետ մենք համաձայն չենք լինում։ Այս մասին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում «Մարդու իրավունքների պաշտպանությունը Երևանի քաղաքապետարանի գործունեության համատեքստում» թեմայով քննարկմանն ասել է ՀՀ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Եթե այս քննարկումների ֆորմատի նպատակը չի եղել հանրությանը մեսիջ հղել, որ տեսեք՝ կան քաղաքապետարանից դժգոհություն հայտնող գործարարներ, այլ նպատակը եղել է ռեալ խնդիրները բարձրացնել և լուծում տալ, ասեմ, որ ֆորմատն ինքն իրենով խնդիր ունի։ Շատերն առանձին խնդիր են բարձրացնում, որը գուցե արդարացի է, բայց ակնկալել, որ որևիցե քաղաքապետի տեղակալ, քաղաքապետ, կարող է տեղում առանց փաստաթղթեր ուսումնասիրելու, առանց խնդրի նախապատմությունը հասկանալու դրան արձագանքել, սխալ է»,- ասել է Սուրեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանի կողմից այս տեսագրությունը կդիտվի և բոլոր մասնավոր հարցերին ևս մեկ անգամ անդրադարձ կկատարվի։

«Ինչու եմ ասում ևս մեկ անգամ, քանի որ «Մոեֆֆ գրուպ» ընկերության մեր գործընկերն ասաց, որ հանդիպել է նաև ինձ հետ, ես գիտեմ, որ բազմաթիվ գրություններ է գրել, մենք վարչապետի աշխատակազմից էլ ենք պարզաբանումներ ստանալու համար գրություն ստացել։ Այսինքն՝ այստեղ խնդիրն ոչ թե այն է, որ անձը հնչեցնում է կարծիք, քաղաքապետարանը լուռ է մնում, այլ ուղղակի այդ կարծիքի հետ մենք համաձայն չենք»,- նշել է նա։

Սուրեն Գրիգորյանը մանրամասնեց, որ այս դեպքում իրականությունն այն է, որ հայտարարվել է 15․6 Գնումների մասին օրենքի մրցույթ, որը ենթադրում է՝ հաղթողի հետ միջոցներ լինելու դեպքում հետագայում պետք է կնքվի պայմանագիր։«Դուք պայմանագրին չսպասելով՝ սկսել եք որոշակի արտադրություն, և հետո քաղաքապետարանին մեղադրում եք, թե ինչու ապրանքների համար չենք վճարում։ Որքանով հայտնի է ինձ, դուք չունեք մատակարարման կնքված պայմանագիր, որով մենք ունենք Ձեզ վճարելու պարտավորություն։ Հաղթող ճանաչվելն այլ բան է, միջոց լինելու դեպքում կոնկրետ պայմանագիր կնքելը, որով քաղաքապետարանն իր վրա է վերցնում ֆինանսական պարտավորություններ, այլ բան է։

Եվ եթե քաղաքապետարանն իր վրա վերցնում է ֆինանսական պարտավորություններ, դրանից հետո մտահոգություններ ունենա, որ կգողանան, թե թանկ է, էժան է, դրա մասին պետք է ավելի շուտ մտածել, մինչև ստորագրելը»,- նշել է փոխքաղաքապետը։ Սուրեն Գրիգորյանը նաև դիմել է «Մոեֆֆ» ընկերության տնօրենին՝ նշելով, որ հակված չէ բամբասանքների մակարդակով խոսելու։ «Ունեցել ենք հանդիպում, Դուք խնդիրը ներկայացրել եք, ասել եմ, որ խնդիրը կներկայացնեմ այդ ժամանակվա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, որովհետև կոմունալ ոլորտն իմ համակարգման տիրույթում չի գտնվում, ինչը և արել եմ։

Դրանից հետո որևիցե մեկին ակնարկի, անձնական խոսակցության մակարդակում չեմ ասել՝ գումար եք խոստացել, գումար եք փոխանցել։ Եթե նման բաներում վստահ եմ, չեմ ասում մասնավոր խոսակցություններում, հանձնում եմ թղթին և ուղարկում եմ Քննչական կոմիտե»,- ասել է փոխքաղաքապետը։

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու