Արցախ
23.06.2023

Արցախը տանում են էթնիկ զտման ու հայաթափման. Զոհրաբյան

Արցախը տանում են էթնիկ զտման ու հայաթափման. Զոհրաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը գրում է.

«Արցախում սպառվում են նաև հացի պաշարները Արցախում սով է։ Գրեթե սպառվել են առաջին անհրաժեշտության կենսամթերքները։ Անգամ կտրոնով տրվող շաքարավազ ու ձեթ այլևս չկա։ Դեղատներում սպառված են մանկական կերերը և կաթնային բոլոր տեսակի հավելումները։ Միրգ չկա։ Որոշ վաստակներ ռուս խաղաղապահների արանքով անցկացված ծիրանը վաճառում եմ կիլոգրամը 3 հազար դրամով։

Դեղատներում չկան կյանքի համար անհրաժեշտ դեղորայք՝ ճնշման, շաքարի, ասթմայի, սրտային, հակաբիոտիկներ։ Հացի պաշարները սպառվում են։ 200 ծանր հիվանդի որևէ հնարավորություն չկա տեղափոխելու Երևան, որոնց մեջ նաև բազմաթիվ երեխաներ։

Խանութներում գրեթե սպառվել են նաև տնտեսական ապրանքները՝ լվացքի փոշի, օճառ, նորածինների տակդիրներ։ Արցախում երեք ամիս է չկա գազամատակարարում։

Հոսանքը տրվում է օրական մի քանի ժամ։ Սա սովորական ցեղասպանություն է, սովորական ֆաշիզմ։ Ամեն ինչ արվում է Արցախը շաբաթների ընթացքում դատարկելու, հայաթափելու համար։

Երեկ ԵԽԽՎ-ն հերթական ջղայն հայտարարությունն է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Արցախի կյանքի միջանցքը։ Միջազգային կառույցները մեկը մյուսի հետևից «թույն» հայտարարություններ են ընդունում ու «հերոսական» կոչեր անում, որոնք ընդամենը սենտիմենտալ, էմոցիոնալ ֆասթֆուդ են՝ ոչ ավելին։

Ու էդ էմոցիոնալ պոպկորնի վրա Արցախի կյանքի միջանցքը փակած երկիրը գլուբակո թքած ունի։Եվրոպական Միության, ԱՄՆ կոնգրեսի, պետդեպի, ՄԱԿ-ի՝ A4 ֆորմատի թղթի վրա բոլոր հուզաթաթախ կոչերի վրա ևս։ Իսկ ռուս խաղաղապահները իրենց դրել են ПВХ մակնիշի խողովակի (շլանգի) տեղ։

ԵՄ-ն հրաժարվում է խզել Ադրբեջանի հետ գազային պայմանագիրը։

Արցախում սով է։Արցախը տանում են էթնիկ զտման ու հայաթափման։ Դուք չգիտեմ ոնց, ես ամաչում եմ»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է