Լրահոս 24/7
23.06.2023

Բադասյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ մաքսային համակարգի աշխատանքները

Բադասյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ մաքսային համակարգի աշխատանքները

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՀՄԿ զարգացման ուղղություններին համահունչ ՀՀ մաքսային համակարգում իրականացվող աշխատանքները, հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ից 24-ը Բրյուսելում մասնակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի 141-րդ և 142-րդ տարեկան նստաշրջաններին։ Նստաշրջանների ընթացքում քննարկվում են ՀՄԿ կոմիտեների, ենթակոմիտեների, հանձնաժողովների տարեկան հաշվետվությունները, որոնք ներկայացվում են ՀՄԿ Խորհրդի հաստատմանը։

ՀՄԿ 2022-2025 թ.թ. ռազմավարական պլանի համատեքստում արդեն իսկ ներկայացվել է ՀՄԿ ռազմավարության 2022-2023 թ.թ. կատարողականը. նախատեսվում է ներկայացնել նաև գալիք տարվա ռազմավարական ծրագրերն ու առաջնահերթությունները՝ ՀՄԿ խորհրդի կողմից հաստատվելու նպատակով։Նստաշրջանների ընթացքում ՊԵԿ նախագահը հանդես է եկել ելույթներով: Ռուստամ Բադասյանն ընդգծել է ՀՄԿ-ի կողմից մշակված գործիքների ու ստանդարտների կարևորությունը՝ մաքսային համակարգի զարգացման հիմնական ուղղությունները նախանշելու առումով՝ այդ համատեքստում ներկայացնելով նաև ՀՀ մաքսային համակարգում ՀՄԿ զարգացման ուղղություններին համահունչ իրականցվող աշխատանքները։

Մասնավորապես, ներկայացվել են մաքսային ծառայողների ընդունելության ընթացակարգում բարեվարքության բաղադրիչի ներդրման, կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև ՀՄԿ առցանց ծրագրերի, այդ թվում՝ CLiKC! առցանց ուսուցման ծրագրերի խթանման ուղղությամբ կատարված աշխատանքները։ ՊԵԿ նախագահը ողջունել է ապօրինի առևտրի համաշխարհային միտումների շրջանակում ՀՄԿ-ի կողմից պարբերաբար առաջադրվող գործիքների և տարածաշրջանային գործառնությունների կարևորությունը, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխարգելելու առումով՝ այս համատեքստում դիտարկելով տվյալների փոխանակումը և իրավախախտումների վիճակագրության ստանդարտացումը որպես համաշխարհային առաջնահերթություններ։ Ներկայացվել են նաև Սահմանների համալիր կառավարման ուղղությամբ ՀՀ մաքսային համակարգի ձեռքբերումները, այդ թվում՝ թույլատվական փաստաթղթերի տրամադրման ամբողջությամբ թվայնացված համակարգ ներդնելու ուղղությամբ։

Էլեկտրոնային առևտրի միջազգային մարտահրավերների շրջանակում ՊԵԿ նախագահը ներկայացրել է էլեկտրոնային առևտրի տվյալների քանակի ու որակի բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները և ընդգծել, որ ՀՄԿ էլեկտրոնային առևտրի ստանդարտների բիզնես մոդելներին համահունչ՝ ՀՀ-ն արդեն իսկ կիրառում է ԱԱՀ-ի միջնորդավորված հավաքագրման բիզնես մոդելը էլեկտրոնային առևտրի հարթակների միջոցով։ ՊԵԿ նախագահը կարևորել է նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում գլոբալ մակարդակում տվյալների բազա ձևավորելու, ինչպես նաև ըստ ՀՄԿ անդամ երկրների արգելված ապրանքացանկերի շտեմարան ունենալու անհրաժեշտությունը։

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու