Լրահոս 24/7
24.06.2023

Վիգեն Խաչատրյանը դրական մարդ էր, դրական ապրելակերպով ու էներգետիկայով. Փաշինյան

Վիգեն Խաչատրյանը դրական մարդ էր, դրական ապրելակերպով ու էներգետիկայով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ:

«Այսօր մենք վերջին հրաժեշտն ենք տալիս Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանին: Խաչատրյանը արդեն երրորդ անգամ էր խորհրդարանում. Նա եղել է թե Գերագույն խորհրդի եւ թե առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

Զբաղեցրել է նաեւ Լոռու մարզպետի, Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնները, գործադիր կարգավիճակում դրսեւորվելով որպես արդյունավետ վարչարար: Բայց իհարկե, նրան ամենաշատ հետաքրքրող ոլորտը հենց քաղաքականն էր ու քաղաքականությունը, առաջին հերթին քաղաքականության բովանդակության ձեւավորման եւ դրա իրագործման մեխանիզմները, որովհետեւ Վիգեն Խաչատրյանը լավ էր հասկանում, որ առանց տեսության ցանկացած պրակտիկա տձեւ է ստացվում ու դեֆորմացված:

Վիգեն Խաչատրյանի հետ առնչվել եմ որպես լրագրող, ապա որպես քաղաքական գործընկեր՝ ընդդիմադիր քաղաքական գործունեության մեջ, ապա նաեւ որպես թիմակից, երբ նա 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համաձայնություն տվեց, չլինելով կուսակցության անդամ: Նա մեր քաղաքական թիմին միացավ դժվարագույն պահին եւ նրա ներկայությունը զգալի էր, նկատելի ու կարեւոր: Եւ խորհրդարանական գործունեության մեջ նա այնպիսին էր, ինչպես սովորաբար:

Չվախենալ ձեւակերպել եւ բարձրաձայնել ամենաբարդ հարցերը, եւ աջակցել այդ բարդ հարցերի նույնքան բարդ պատասխանները գտնելիս, միեւնույն ժամանակ մնալով կոռեկտ ու քաղաքավարի. դա էր նրա գործելակերպը: Լինելով մեր քաղաքական թիմի ամենատարիքով անդամը, նա ժամանակակից էր ու առաջադեմ, որովհետեւ քաղաքականության մեջ միտքն էր համարում ամենակարեւորը, իրավացիորեն փորձելով հասնել այն գիտակցության ինստիտուցիոնալ արմատավորմանը, որ տեսությունները պիտի դառնան պրակտիկայի ձեւավորման կառուցակարգ ու բանաձեւ:

Վիգեն Խաչատրյանը դրական մարդ էր, դրական ապրելակերպով ու էներգետիկայով: Սիրում էր ձկնորսություն, իր աշխատանքը, իր ընկերներին, իր ընտանիքը, իր ժողովրդին, իր պետությունը»:

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու