Պետությունը հանձնեց քննությունը

Եվ այսպես, դատարանը երեկ՝ սեպտեմբերի 17-ին մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ փոխել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը։ Վերջին ամիսներին ռևանշիստական ուժերի ողջ ռազմավարության համատեքստում՝ Քոչարյանի՝ կալանքից հնարավոր ազատումը հանգուցային նշանակություն ուներ: Գործընթացը, որը սկիզբ էր առել գարնանից և ամիսներ շարունակ տուրբուլենտության մեջ էր պահում պետությունը, գոնե այս փուլում չհաջողեց իր նպատակին հասնի: Անգամ Ռուսաստանի կողմից արտաքին քարոզչական  ճնշումները այս փուլում հնարավոր եղավ կասեցնել:

Անգամ այն դեպքում, երբ կրեմլյան տարբեր տրամաչափի փորձագետների բերանով Մոսկվան, կարելի է ասել, վերջնագրի տեսքով էր փորձում խոսել Հայաստանի Հանրապետության հետ,  անգամ խաղարկելով այն, որ ելնելով Քոչարյանի բանտախցում մնալու հեռանկարից՝ Պուտինը հոկտեմբեր ամսին հնարավոր է չեղարկի այցը  Հայաստան: Դրան զուգահեռ Կրեմլի քարոզչական ալիքներն էլ ռեպորտաժներ էին ձոնում երկրորդ նախագահի հասցեին և քարոզչական տեռորի ենթարկում ՀՀ իշխանություններին:

Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը կարողացավ հանձնել ինքնիշխանության այս կարևոր քննությունը: Ասվածը իհարկե չի նշանակում, որ Կրեմլը և Հայաստանում գործող նրա 5-րդ շարասյունը ձեռքները ծալած նստելու են: Բնավ ոչ: Կրեմլը շարունակաբար փորձելու է դիստաբիլիզացնել իրավիճակը Հայաստանում: Սակայն Հայաստանի հանրության ակտիվ զանգվածն էլ այլևս այն հանրությունը չէ, որին հնարավոր է սնուցել ռուսական կայսերականության, անպարտելիության և ամենակարևորը Ռուսաստանի կողմից մեր հանդեպ բարեկամական քաղաքականության մտացածին  հեքիաթներով:

Եվ այդ առումով, իրոք, իրավիճակ է փոխվում: Հայաստանում խաղի մեջ է նոր սերունդը, որը ազատությունը գերադասում է վասալային հարաբերություններից և հարկ եղած դեպքում արժանի պատասխան կտա մեր պետականության հանդեպ յուրաքանչյուր ոտնձգության:

editors

Recent Posts

Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից

Գրիգոր Մինասյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից. նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։ «Հիմք…

3 mins ago

Լևոն Սահակյանն ընտրվեց ՀՀ-ի կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Ազգային ժողովը 60 կողմ ձայնով Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի անդամ ընտրեց Լևոն Սահակյանին: Քվեարկությանը մասնակցել…

18 mins ago

Միրզոյանն անդրադարձել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը՝ Իրանի կողմից Իսրայելի…

28 mins ago

Հոլանդը դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը Transfermarkt-ի տվյալներով։ Հեղինակավոր…

37 mins ago

Ամերիկայում «Հելեն» փոթորիկի զոհերը հասել են 166-ի

ԱՄՆ-ի հարավ-արևելյան վեց նահանգներում մոլեգնող «Հելեն» փոթորիկն արդեն 166 մարդու կյանք է խլել և իր…

48 mins ago

Արմեն Գրիգորյանն ընդունել է Պատրիկ Պրայորին

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և…

53 mins ago