Categories: Հայաստան

Խոշոր չափերի հափշտակություն և կոռուպցիոն չարաշահումներ «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցման գործընթացում

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված՝ 2007-2015թթ, ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման շինարարական աշխատանքների ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Պարզվել է, որ շինաշխատանքներն իրականացվելուց հետո ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը շահագործման է ընդունել 2016թ. հունվարի 20-ին։

Նախագծա-նախահաշվային աշխատանքների իրականացման նպատակով 2006թ. հայտարարված մրցույթի ժամանակ հաղթող ճանաչված ՍՊԸ-ին մատուցած ծառայությունների դիմաց պետական բյուջեից վճարվել է 119․000․000 ՀՀ դրամ, իսկ շինարարական աշխատանքները կատարած ընկերությանը՝ 9․827․762․139 ՀՀ դրամ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի 2019թ. հուլիսի 20-ի հրամանով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որը կատարել է քրեակատարողական հիմնարկում փաստացի գույքագրում և նախագծա-նախահաշվային ու հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համադրում: Արդյունքում պարզվել է, որ «Արմավիր» ՔԿՀ մասնաշենքում տեղադրված դռները, մոնտաժված պոմպերը, ջրատաքացուցիչ կաթսաները չեն համապատասխանում նախագծա-նախահաշվային փաստաթղթերում, պայմանագրերում, համաձայնագրերում, միավոր արժեքների հաշվարկներում և կատարողական ակտերում արտացոլված տվյալներին:

Ընդ որում՝ միայն հիմնարկի խցերում տեղադրված հատուկ փականներով համալրված դռների մասով առերևույթ պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 48մլն ՀՀ դրամ։

Փաստական տվյալները վկայում են, որ շինարարական աշխատանքները կատարած ընկերության աշխատակիցները թերի են կատարել աշխատանքները՝ տեղադրվել է նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված որակին չհամապատասխանող գույք, իսկ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավասու պաշտոնատար անձինք, ըստ էության, կազմված կեղծ կատարողական ակտերով ընդունել են չկատարված, նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված որակին չհամապատասխանող աշխատանքները:

Նկատի ունենալով, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված ուսումնասիրությունների կապակցությամբ կազմված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշների պարունակող տվյալներ՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շինարակական աշխատանքներ իրականացրած ընկերության աշխատակիցների կողմից առերևույթ խարդախությամբ ՀՀ պետական բյուջեից առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

editors

Recent Posts

Իսրայելն արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մուտքը երկիր և անցանկալի անձ հայտարարել նրան

Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին persona non grata է հայտարարել…

3 mins ago

Ոստիկանությունը զգուշացնում է զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից

Հոկտեմբերի 2-ին կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված…

5 mins ago

Պատերազմները կավարտվեն, երբ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները հեռանան մեր տարածաշրջանից․ Խամենեի

Տարածաշրջանի խնդիրների հիմքում ընկած են Միացյալ Նահանգները և եվրոպական որոշ երկրներ: Այս մասին Իրանի գերագույն…

9 mins ago

Գանտահարյանը մանրամասներ ներկայացրեց Լիբանանից՝ տագնապալի համարելով ստեղծված իրավիճակը

Միջազգայնագետ, Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը տագնապալի է համարում Լիբանանում և տարածաշրջանում ստեղծված…

12 mins ago

«Չգիտեմ՝ ինչ պատճառներով է Ադրբեջանը հապաղում ստորագրել». Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում հապաղելու մեջ։…

15 mins ago

«Հայ հասարակության մոտ հիասթափություն կա ՌԴ-ից». նախարար

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության համաժողովում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։ «Գաղտնիք չէ այլևս, որ…

35 mins ago