Վորոնեժում Դիմիտրովի փողոցում գտնվող նավթաբազայում վառելիքի պահեստ է այրվում։ Telegrami-ի իր ալիքում այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վորոնեժում ընթանում է Դիմիտրովի փողոցի նավթաբազայում վառելիքով բաքի մարումը։ Դեպքի վայրում աշխատում են ավելի քան 100 հրշեջներ և 30 միավոր տեխնիկա»,- գրել է նա։
Ըստ նրա՝ նախնական տվյալներով զոհեր չկան։














