«Երբ բավականաչափ բանականություն չկա իրադարձությունները նորմալ վերլուծելու համար, պետք է գոնե այնքան խելք ունենալ՝ լռելու համար»։
Այսպես է մեկնաբանել իշխող «Վրացական երազանքի» առաջնորդ Իրակլի Կոբախիձեն Ռուսաստանի հետ սահմանը փակելու և Անվտանգության խորհուրդ գումարելու անհրաժեշտության մասին ընդդիմության և նախագահի երեկվա հայտարարությունները։
«Երեկ մենք շատ անհեթեթություններ լսեցինք՝ Անվտանգության խորհուրդ հրավիրելու մասին, երկրորդ ճակատ բացելու ուղղակի կոչեր, մի պահ պատկերացրեք՝ եթե այս մարդիկ լինեին իշխանության ղեկին, երկիրը կհասցնեին փորձանքի»,- ասել է նա։