Աշխարհ

ԱՄՆ-ում բենզալցակայանի գործավարն աշխատավայրի վրա կեղծ հարձակում է կազմակերպել

ԱՄՆ Թալսա քաղաքի բենզալցակայանի գործավարը մեղադրվում է կողոպուտ բեմականացնելու համար, քանի որ նա հոգնած էր և պատրվակ էր փնտրում աշխատանքից շուտ դուրս գալու համար, գրում է Oddity Central-ը։

Բենզալցակայանի աշխատակից Իսայա Ջոնսը զանգահարել է Թալսայի ոստիկանության բաժին՝ ասելով, որ որ դիմակավորված տղամարդը մտել է բենզալցակայանի խանութ, որտեղ ինքն աշխատում էր, հանել է զենքը և սպառնացել կրակել, եթե չտա դրամարկղի ամբողջ գումարը։ 

Ջոնսի պատմելով՝ ինքն, իբր, ենթարկվել է, ինչից հետո դիմակավորված ավազակը շտապ հեռացել է։ Տեսահսկման տեսախցիկները հաստատել են դեպքերի մասին գործավարի վարկածը, սակայն կադրերը նաև օգնել են ոստիկաններին բացահայտել ավազակին: Երբ նրանց հաջողվել է ձերբակալել ավազակին, վերջինս պատմել է ճշմարտությունը:

Պարզվել է, որ թալանողը՝ Սթիվեն Ջոնսը, որևէ առնչություն չուներ Իսայա Ջոնսի հետ: Նա քննիչներին պատմել է, որ իրականում կողոպուտն ինքը չէ որ ծրագրել է: Ալյա Լոք անունով մի կին, որը երկու տղամարդկանց ընդհանուր ծանոթն էր, խնդրել էր Սթիվենին թալանել խանութը, քանի որ գործավար Իսայան հոգնած էր և ցանկանում էր շուտ գործից գնալ։ Լոքը ձերբակալվել է և հաստատել է ավազակի վարկածը:Իսայա Ջոնսը նույնպես ձերբակալվել է և վերջում հաստատել է, որ իսկապես խնդրել է Ալյա Լոքին գտնել մեկին, ով կողոպտի բենզալցակայանը, քանի որ նա հոգնած էր և վաղաժամ տուն գնալու համար պատրվակի կարիք ուներ:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

9 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

10 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

10 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

11 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

11 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

12 hours ago