Լրահոս 24/7
26.06.2023

«Հուշարձան-շենքի տանիքին մեկը որոշել է հարկ ավելացնի. սա անընդունելի է». Ավինյան

«Հուշարձան-շենքի տանիքին մեկը որոշել է հարկ ավելացնի. սա անընդունելի է». Ավինյան

«Ունենք տխուր երևույթ․ Երևանի սրտում՝ Արամի 60 հասցեում, ս․թ․ հունիսի 3-4-ն իրականացվել է վերնահարկի ապօրինի կառուցում։ 2022թ․ մայիսին համայնքի կողմից տրվել է մանսարդային հարկի կառուցման շինթույլտվություն, որն, ըստ էության, շենքի արտաքին տեսքի փոփոխություն չի ենթադրել, և տվյալ տարվա մարտին, առանց որևէ նախագծային շեղումների, կառուցապատողը դիմել է ավարտական ակտի, և քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից այն փաստագրվել է առանց որևէ խախտումների։ Այնուհետ, ս․թ․ հունիսի 3-ին անօրինական՝ առանց որևէ քաղաքաշինական փաստաթղթերի, տվյալ կառուցապատող բնակիչը շարունակել է իր աշխատանքը և էական փոփոխություն է կատարել՝ ամբողջությամբ վերնահարկի ավելացմամբ»,- այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը՝ նշելով, որ այդ հատվածը սեփականության իրավունքով պատկանում է տվյալ բնակչին։ 

Յակով Ասատրյանի խոսքով՝ բնակիչը տուգանվել է. «Ստացել ենք ԿԳՄՍ նախարարության կողմից գրություն, և Ձեր հանձնարարությամբ, պրն Ավինյան, ընթացիկ շաբաթվա ընթացքում հուշարձան-շենքերի պահպանման կարգի խախտման դեպքով փորձելու ենք վարչարարություն իրականացնել և տվյալ տանիքային հատվածը բերել նախկին տեսքի, որով փաստագրել ենք և տվել ավարտական ակտ»,- ասաց նա։

«Ճիշտ եմ, չէ՞, խոսքը Չարենցի տուն-թանգարանի մասին է»,- հարցրեց Տիգրան Ավինյանը և շարունակեց, որ եթե կարիք կա, իրավակարգավորումները կարելի է փոխել, օրինակ, տուգանքների քանակն անվերջանալի դարձնել․ «Սա ամենացայտուն դեպքն է, երբ հուշարձան-շենքի տանիքին ինչ-որ մեկն, առանց թույլտվության, ինչ-որ բան է անում։ Երևանի կենտրոնում ու, առհասարակ, մանսարդների անօրինական կառուցումների դեմ իրավական բոլոր հնարավոր միջոցները եկեք միասին դիտարկենք, որովհետև չպետք է հանդուրժել, հետո գնալ, հետևանքների դեմ պայքարել։ Դա պետք է լինի ամենածանր հանցագործությունների շարքին հավասար։ Հուշարձան-շենքի տանիքին մեկը որոշել է հարկ բարձրացնի․ սա անընդունելի է։ Այդ իրավական բացատրությունները, լոլոներն էլ՝ եկեք վերջացնենք։ Գնացեք, իրավական լուծումը գտեք, որովհետև Երևանի քաղաքապետարանն այսուհետ պետք է տեր կանգնի քաղաքին, հուշարձան-շենքերին, արժեքավոր դիմագծերով շենքերին, և, առհասարակ, չպետք է թույլ տա նորմատիվներից դուրս, շինթույլտվություն չունեցող որևէ տեսակի շինարարություն»։

Տիգրան Ավինյանը հանձնարարեց նման դեպքում կիրառել ամենակոշտ մեթոդները։

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու