«Վագներ»-ի վարձկանների ապստամբության փորձը ցույց է տալիս, որ ռուսական ռազմական մեքենան ճաք է տալիս Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով», – ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով Լյուքսեմբուրգ է ժամանել ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը։
«Քաղաքական համակարգը ցույց է տվել իր փխրունությունը, իսկ ռազմական ուժը ճաք է տվել։ Տագնապալի է տեսնել, որ Ռուսաստանը, որպես միջուկային տերություն, կարող է մտնել քաղաքական անկայունության փուլ։ Պուտինի ստեղծած հրեշը՝ ի դեմս «Վագներ»-ի, խայթում է իր ստեղծողին»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային, ինչը կլինի Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման գլխավոր թեմաներից մեկը։

















