ԱԺ-ն քննարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի, կներդրվի իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս, դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները. «Դիմում ներկայացնելու ժամկետներ են սահմանվում մինչև համապատասխան տարվա մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը, դիմողներն իրավունք են ունենալու մինչև զորակոչվելու օրը հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Զորակոչված իգական սեռի զինծառայողները, առանց վիճակահանության, նշանակվում են ուսումնական զորամաս, և ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասում: Այդ նպատակով ընթացքի մեջ է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձևավորման գործընթացը»,- ասաց նա։
6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալը առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում իգական սեռի զինծառայողները ստանալու են պատվովճար:
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Լսեք,…
Եվրամիությունը կամավոր հիմունքներով քննարկում է Ուկրաինային 20-ից 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն ուղարկելու համար սեփական…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Տեղի…
«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու…
«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված…