Բաքվում պայթյուն է տեղի ունեցել հացի թխման կետում։ Այս մասին Azeri Daily-ին հայտնել են դեպքի ականատեսները։
Դեպքի վայրում են շտապօգնության բրիգադները։ Վիրավորվել է չորս մարդ։ Երեք կին և մեկ տղամարդ տարբեր ծանրության այրվածքներով հոսպիտալացվել են։
Պայթյունի պատճառները պարզվում են։














