Պրիգոժինի ապստամբության օրը ԱՄՆ-ն և արևմտյան դաշնակիցները զանգահարել են Կիև և խնդրել զերծ մնալ Ռուսաստանին հարվածներից։ «Մտավախությունն այն էր, որ Ուկրաինան և Արևմուտքը կդիտարկվեն որպես օգնող Պրիգոժինին և սպառնալիք Ռուսաստանի ինքնիշխանությանը», – ասել է արևմտյան պաշտոնյան: Այդ մասին հայտնում է CNN-ը։
Ըստ CNN-ի «մեսիջն այն էր, որ այստեղ նավակը չճոճվի»։ Ուղերձը փոխանցվել է արտգործնախարարների, պատգամավորների մակարդակով և դեսպանների միջոցով։