ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած 24-ժամյա նստացույցերի շրջանակում «SOS Artsakh» հնչեցվեց նաև Հայաստան ԵՄ ներկայացուցչության դիմաց։
Հիշեցնենք, որ ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած 24-ժամյա նստացույցեր ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
«Շուրջ 7 ամիս է Արցախը շրջափակված է, զրկված է էլեկտրականությունից, անգամ տարրական առողջապահական միջոցներից։ Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող լինել բռնապետական Ադրբեջանի կազմում։ Սա ասում է հենց ինքը՝ Ադրբեջանը, իր որդեգրած քաղաքականությունից պարզ է մի բան՝ Արցախը պետք է Ադրբեջանին առանց հայերի»,- ակցիայի մասնակիցներն ասացին ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ կոչ անելով օգտագործել բոլոր լծակները ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, որպեսզի Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը դառնա օրակարգային հարց։
«Արցախի կոնֆլիկտը լուծված չէ, արցախահայության պայքարը սրբազան է, Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է բոլորս հարգենք։
Կոչ ենք անում գործուն քայլեր ձեռնարկել, որպեսզի հումանիտար ճգնաժամը վերացվի։ Ինչո՞ւ մինչ օրս գործի չի դրվել մարդասիրական և արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգը, որը ԵՄ-ն ծավալում է ամբողջ աշխարհով։
Ինչո՞ւ մինչ օրս գործուն քայլեր չի ձեռնարկվել, որպեսզի ստեղծվի հումանիտար օդային միջանցք Արցախի ու ՀՀ մինչև, որի փորձը նույնպես ունեք»,- բարձրաձայվեց Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության դիմաց։
Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…
Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…
Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…
«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…