«Գիտեք, որ կա վարկած, որի հիմնավորումները հրապարակային են, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ, մասնավորապես՝ տարածքների փոխանակման հայեցակարգի», – այս մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բանակցային գործընթացի վրա ազդեցություն ունեցած գործոնների վերաբերյալ հարցին։
«Սա վարկած է, որն, ըստ էության, մինչև օրս քրեաիրավական առումով ապացուցված կամ հիմնավորված չէ։ Բայց չի էլ բացառվում, որ նաև կարող է քննության առարկա դառնալ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։