Լրահոս 24/7
27.06.2023

Նիկոլ Փաշինյանը խոսել է Ալիևի հետ հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը խոսել է Ալիևի հետ հանդիպման մասին

2002թ․ Սադարակի մոտ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի դռնփակ, դեմ առ դեմ հանդիպումը՝ առանց երրորդ անձի ներկայության, որը տևել է 4 ժամ 15 րոպե։

Դրա ավարտից հետո կողմերը բանակցությունների բովանդակության մասին որևէ տեղեկություն հրաժարվել են հարապարակայնորեն տալ։

ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, հիշատակելով այդ դիպվածը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ բանակցությունների արձանագրությունը կա՞, ԱԱԾ-ում, ԱԳՆ-ում Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացվե՞լ է գրավոր հաշվետվություն բանակցությունների պաշտոնական փաստաթղթերի մասին, հանդիպումը որևէ ձևով փաստագրվա՞ծ է։

Պատգամավորը հիշեցրեց, որ ԱԱԾ-ի կողմից երկու բարձրաստիճան պաշտոնյա կա, որոնք, կարգավիճակով պայմանավորված, իրազեկված են եղել և, մեծ հավանականությամբ, տիրապետել են նշանակալից ինֆորմացիայի։ Նրանցից մեկը, ըստ Պողոսյանի, ԱԱԾ ՊՊԾ նախկին պետ Հրաչյա Հարությունյանն է, որը 2021 թվականին 65 տարեկանում հանկարծամահ է եղել, մյուսը՝ 2022թ․ 54 տարեկանում սրտի կաթվածից մահացած ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովն է։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ պետպահպանության ծառայության երկու պետերի հետ ինքն աշխատել է և արդեն 5 տարի այդ ծառայության պահպանության ներքո է. «Կարող եմ հավաստիացնել, որ ՊՊԾ-ն բանակցային գործընթացից տեղյակ լինելու որևէ գործառույթ չունի:

Իր գործառույթը լրիվ ուրիշ բան է»,- ասաց Փաշինյանը և մի դրվագ պատմեց, թե ինչպես Դուշանբեում լրիվ պատահական ստացվեց, երբ վերելակում 3-րդ մարդն՝ իր և Ալիևի հետ, Գրիգորի Հայրապետովն էր, քանի որ 4-րդ մարդու համար այդ վերելակում տեղ չկար․ «Ընդդիմադիրները փորձում էին ներկայացնել, որ վերելակում ինչ-որ դավադիր խոսակցություն է տեղի ունեցել, իսկ այդ ժամանակ ես արդեն ազատել էի Գրիգորի Հայրապետովին աշխատանքից։ Ես իրենց ասացի, որ այդ խոսակցությանը Հայրապետովը ներկա է եղել։ Ինքն էլ իր պաշտոնավարման ընթացքում եղել է և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի գլխավոր թիկնապահը։ Ասացի՝ իրեն հրավիրեք։ Նկատի ունեմ՝ ինքն այլևս հրամանի ներքո չէ։

Ի՞նչ կարող էր տեղի ունենալ այդ վերելակում․ հասկանու՞մ եք՝ ինչի մասին է խոսքը։ ՊՊԾ-ն կարող է տեղյակ լինել, երբ քայլելիս ինչ-որ բան խոսես, ինչ-որ բան լսի։ Բայց փակ սենյակում տեղի ունենող բանակցային գործընթացից, դրա բովանդակությունից․․․ ես կառաջարկեի՝ ՊՊԾ-ի վրա հույս չդնել»։

Անդրադառնալով վերը նշված Քոչարյան-Ալիև հանդիպմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ներկա է եղել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը հրապարակային հարցազրույցում ասել է, որ Մեղրիի տարբերակն իր ներկայությամբ քննարկել է Քոչարյանի և Ալիևի միջև 1999թ․ հուլիսին՝ Սադարակում․ «Ըստ Հարությունյանի՝ Քոչարյանն իրեն ասել է, որ Մեղրիինը լավ տարբերակ է ղարաբաղյան հակամարտության լուծման համար»։

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու