Լրահոս 24/7
27.06.2023

ԳՇ պետերը ասել են՝ հեշտ չի լինի, բայց մենք կպահենք. վարչապետը՝ պատերազմի մասին

ԳՇ պետերը ասել են՝ հեշտ չի լինի, բայց մենք կպահենք. վարչապետը՝ պատերազմի մասին

Այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց 2019թ․ հունվարի 26-ին ՊՆ փակ նիստի ժամանակ հնչեցրած հայտարարությունը․ «Բանակցային գործընթացի՝ այս ֆորմատով մեզ տանում են դեպի պատերազմ, պահանջում են զիջում ոչնչի դիմաց, մեզ դնում են պատերազմի կոնվեյերի վրա։ Մենք չենք կարող զիջումներ անել ոչնչի դիմաց։ Բայց որպեսզի ունենանք անիմաստ զիջումներ չանելու հնարավորություն, մեր ամրության պաշարը բանակն է»։

Քոչարյանը նաև հիշեցրեց, որ այդ օրը Նիկոլ Փաշինյանը բանակի՝ այն ժամանակվա ղեկավարությանը հստակ հարց է տվել․ ունե՞նք ամրության այդ պաշարը, որ անիմաստ զիջումներ չանենք։ Ըստ Քոչարյանի՝ այս ժամանակվա ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ստանդարտ պատասխան էր տվել, որ զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Քոչարյանը Հայաստանի վարչապետին խնդրեց մեկնաբանել, թե ինչքանով է համապատասխանում սա իրականությանը․«Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետերից աշխատանքային մակարդակում փորձել եմ հասկանալ՝ ինչ կարող ենք անել։ Կոպիտ ասած՝ կարո՞ղ ենք պահել, թե՞ չէ։ Ես երբեք չեմ լսել պատասխան, որ՝ չէ։

Ասել են՝ հեշտ չի լինի, բայց, իհարկե, կպահենք։ Դրա մասին անվտանգության խորհրդին էլ է գրավոր զեկուցվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով,- «Ես, ներառալ 2020 թվականի օգոստոսը, ստացել եմ հավաստիացում, որ շատ դժվար է լինելու, բայց Զինված ուժերը, Պաշտպանության բանակն իրենց առջև դրված խնդիրը կատարելու են»։

Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է բանակի սպառազինությունների մասին. «Շատ է խոսվում այն մասին, թե իմ վարչապետ դառնալուց հետո սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են, ձևախեղվել են. ոչ մի բան չի փոխվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել»։

Փաշինյանն ընդգծեց՝ բացառված է, որ մեկը հիշի դեպք, երբ բանակը կառավարության առաջ դրել է ինչ-որ խնդիր ու այդ խնդիրը չի լուծվել այն պատճառով, որ փող չկա. «Բայց, ուզում եմ նաև հասկանանք, որ շատ խնդիրների լուծում միայն փողի հետ կապված չէ»։

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու