Լրահոս 24/7
27.06.2023

Կարծում ենք, որ պետք է քննարկվի ռուս խաղաղապահների առաքելության ժամկետի երկարացման հարցը. Սաղաթելյան

Կարծում ենք, որ պետք է քննարկվի ռուս խաղաղապահների առաքելության ժամկետի երկարացման հարցը. Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների դեսպանությունների և ԵՄ ներկայացուցչության դիմաց նստացույց հայտարարելու նպատակը երկակի ստանդարտներին վերջ դնելն է։

«Արցախը գտնվում է հումանիտար աղետի, էթնիկ զտման առջև։ Միջազգային հանրությունը բավարարվում է լոկ հայտարարություններով, երբեմն՝ ընդունած բանաձևերով, բայց դրա արդյունքում Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ և կանգնած է ցեղասպանության վտանգի առջև», – ասել է Սաղաթելյանը՝ հավելելով, որ կարևորում է ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում։

«Կարծում ենք, որ պետք է քննարկվի ռուս խաղաղապահների առաքելության ժամկետի երկարացման հարցը։ Բայց, սրանով հանդերձ, մենք ունենք շատ հստակ պահանջ, որովհետև այդ խաղաղապահ ուժերի առաքելությունն է՝ ապահովել Լաչինի միջանցքով անխափան ընթացքը», – նշել է նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը ևս խոսել է ՌԴ-ից ակնկալիքներից. «Ռուսական կողմից ակնկալիքը շատ ավելի առանձնահատուկ է՝ հաշվի առնելով, որ այսօր, Հայաստանի՝ ձեռքերը լվանալուց հետո, Արցախի անվտանգության երաշխավորը մնացել են ռուս խաղաղապահները, որոնց ներկայությունը եզակի անվտանգության երաշխիք է Արցախի Հանրապետության համար։ Ադրբեջանի քաղաքականությունը փաստում է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը կենսականորեն անհրաժեշտ է լինելու՝ արցախահայության էթնիկ զտումը կանխելու համար»։

Հիշեցնենք՝ ՀՅԴ-ն այսօր առավոտից մեկօրյա նստացույց է սկսել Հայաստանում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։

Լրահոս
«Բոլորին դեմ եմ»-ը «ցեխ շպրտելով» է սկսել քարոզարշավը
17:08
«Բոլորին դեմ եմ»-ը «ցեխ շպրտելով» է սկսել քարոզարշավը
Հայաստանում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել. Խաչատուրյան
16:53
Հայաստանում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել. Խաչատուրյան
Ով մտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քիթ ու մռութը ջարդվելու է. Նիկոլ Փաշինյան
16:38
Ով մտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քիթ ու մռութը ջարդվելու է. Նիկոլ Փաշինյան
Մեզ վախեցնում են 300 հազար ադրբեջանցի փախստականի վերադարձով. Փաշինյան
16:12
Մեզ վախեցնում են 300 հազար ադրբեջանցի փախստականի վերադարձով. Փաշինյան
Թեհրանի համբերությունը անսահման չէ. Արաղչի
15:50
Թեհրանի համբերությունը անսահման չէ. Արաղչի
«Բազմագլուխ Պուտինները մի շտաբով են աշխատում»․ Արման Բաբաջանյան
15:21
«Բազմագլուխ Պուտինները մի շտաբով են աշխատում»․ Արման Բաբաջանյան
Հայաստանը «ներկաների և նախկինների» բաժանվել է 1998թ․-ին. Աթանեսյան
15:09
Հայաստանը «ներկաների և նախկինների» բաժանվել է 1998թ․-ին. Աթանեսյան
Խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում. Մանուկյան
14:43
Խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում. Մանուկյան
Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
14:06
Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան
13:42
«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից
13:26
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից
Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան
13:03
Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան
Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան
12:49
Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան
Իրանի սահմանի մոտ ԱՄՆ-ի գործոնը ռիսկեր կստեղծի ՀՀ տրանսպորտային նախագծերի համար․ ՌԴ դեսպան
12:22
Իրանի սահմանի մոտ ԱՄՆ-ի գործոնը ռիսկեր կստեղծի ՀՀ տրանսպորտային նախագծերի համար․ ՌԴ դեսպան
Նարեկ Կարապետյանը կեղծ պնդումներ է հնչեցրել
11:55
Նարեկ Կարապետյանը կեղծ պնդումներ է հնչեցրել