Ուկրաինական կարգավորման հարցով պապական բանագնաց կարդինալ Մատեո Ցուպին հունիսի 28-29-ը կայցելի Մոսկվա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ կարդինալն այցելել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և կրոնական ներկայացուցիչների հետ։ Հունիսի 15-18-ը մի շարք հանդիպումներ (այդ թվում՝ Ֆրանցիսկոս Պապի հետ) են տեղի ունեցել Վոլոկոլամսկի միտրոպոլիտ, եկեղեցական արտաքին հարաբերությունների բաժնի պետ Անտոնիի կողմից։

















