Հունիսի 27-ին Մոսկվայում հակահրթիռային պաշտպանության հարցերի շուրջ կայացել են ռուս-չինական հերթական խորհրդակցությունները։ Այս մասին հայտնել էՌուսաստանի արտաքին գործերին նախարարության մամուլի ծառայությունը։
Մտքերի «մանրակրկիտ փոխանակում է տեղի ունեցել այս հարցի տարբեր ասպեկտների, այդ թվում՝ դրա գլոբալ և տարածաշրջանային հարթությունների շուրջ»։
Հաստատվել է ապագայում պարբերաբար նման խորհրդակցություններ անցկացնելու մտադրությունը։