Լրահոս 24/7
28.06.2023

Թրամփը «խիստ գաղտնի» փաստաթուղթ է քննարկել

Թրամփը «խիստ գաղտնի» փաստաթուղթ է քննարկել

Լրատվամիջոցների տրամադրության ներքո հայտնված աուդիո ձայնագրության համաձայն, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ 2021 թվականին պաշտոնը թողնելուց հետո, քննարկել է խիստ գաղտնի փաստաթղթեր, ուր արտացոլված են եղել Իրանի վրա հարձակվելու ծրագրեր: Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»։

Դաշնային դատախազների՝ անցած ամիս հրապարակած մեղադրական եզրակացության մեջ հատվածներ են այդ զրույցից։ Ըստ իրավապահների, Թրամփն ապօրինի կերպով է իր մոտ պահել պետական գաղտնի փաստաթղթերը, այնուհետև՝ փորձել է խոչընդոտել հետաքննությանը:

«CNN»-ը, «The Washington Post-ն ու «The New York Times»-ը երկուշաբթի հրապարակել են աուդիոձայնագրություն, որում Թրամփը հղում է կատարում զեկույցներին, թե ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին իր մտահոգությունն է հայտնել, որ պարտվելով 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ Թրամփը բախում կհրահրի Իրանի հետ:

«Միլլիի հետ կապված, թույլ տվեք ձեզ մի օրինակ ցույց տալ», – ձայնագրության մեջ ասում է Թրամփը․ լսելի է թղթերի ձայնը: «Նա ասում է, թե ես ուզում եմ հարձակվել Իրանի վրա: Զարմանալի է չէ՞։ Ես ունեմ թղթերի մի մեծ կույտ․ սրանք նոր եկան: Տեսե՛ք, սա ինձ ներկայացրեցին։ Սա ձայնագրությունից դուրս է, բայց նրանք ինձ ներկայացրեցին: Նա էր: Պաշտպանության նախարարությունն էր և նա»:

«Սա օգնում է լիովին հաղթել իմ գործը, գիտե՞ք»,- հավելել է Թրամփը: «Բացի այն, որ սա խիստ գաղտնի տեղեկատվություն է»:

Ավելի ուշ Թրամփը հավելում է. «Որպես նախագահ ես կարող էի գաղտնազերծել այն, սակայն այլևս չեմ կարող»:

Նախկին նախագահը նշել է, որ «մշտական հրահանգ» էր արձակել՝ գաղտնազերծել բոլոր փաստաթղթերը, որոնք Օվալաձև սրահից տարվել են Սպիտակ տան նստավայր:

Հունիսին կայացած դատական նիստում Դոնալդ Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել:

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու