ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին․
«Միացյալ Նահանգները ուրախ է ընդունել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովին՝ բանակցությունները դյուրացնելու համար, քանի որ նրանք շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագային:
Քարտուղարը երկուսին էլ առանձին-առանձին հանդիպեց և յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ընդգծեց, որ ուղիղ երկխոսությունը հիմնախնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է:
Միացյալ Նահանգները ոգևորված են Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերով՝ արդյունավետորեն ներգրավվել խաղաղության գործընթացում, և մենք կշարունակենք օգնել նրանց ամեն կերպ, ինչպես կարող ենք՝ այդ պահը զարգացնելու համար:
Այսօր հանդիպումների առաջին օրն էր, որը կշարունակվի մինչև հինգշաբթի, և շաբաթվա ընթացքում մենք կունենանք հետագա թարմացումներ», – նշել է Միլլերը:
Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա։ «Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է, որ ընդունում…
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը բանակցությունների ավարտի և…
ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնելու հարցում։…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո ԵՄ դիտորդների…
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…