Լրահոս 24/7

Այս նստացույցերով ևս մեկ անգամ բարձրաձայնում ենք Արցախում տիրող հումանիտար աղետի մասին

Նախօրեին ժամը 08։30-ից մեկնարկել էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած «SOS Artsakh» կարգախոսով 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։

Այսօր առավոտյան նստացույցի մասնակիցները գրավոր իրենց ուղերձը փոխանցեցին ԵՄ ներկայացուցչությանը։

Ներկայացուցչության դիմաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հայտարարեց, որ այս ուղերձն ամբողջացնում է հայ մարդու հավաքական պահանջը.

«Այս ուղերձում ամփոփված են բոլոր կարմիր գծերը, որոնք մեզ համար սակարկման ենթակա չեն, կոչ ենք անում միջազգային գործընկերներին դադարեցնել իրենց անհեռատես, հանցավոր, լռության, կուրության քաղաքականությունը և իրապես կրողը լինեն այն արժեքների, որոնց մասին պարբերաբար խոսում են»։

Ա. Կրպեյանն ասաց, որ իրենք նստացույցերով ևս մեկ անգամ արձանագրում են ու բարձրաձայնում այն աղետալի հումանիտար աղետի մասին, որը հիմա տիրում է Արցախում, որտեղ բնակվող 120 հազար հայեր անմարդկային, էթնիկ զտամանը հավասարազոր պայմաններում փորձում են իրենց գոյությունն ապահովել, և այս ամենը միջազգային հանրության խուլ ու համր հայացքի ներքո։

«Մենք այստեղ ենք Արցախի մեր հայրենակիցների ձայնը լսելի դարձնելու համար։ Այսօր ևս մեկ անգամ արձանագրում ենք մեկ այլ կարևոր հանգամանք, որ արցախահայության ինքնորոշման իրավունքն արժանապատիվ հայ մարդկանց համար սակարկման առարկա չէ, վճռականությունը պայքարելու մեր հայրենիքի, մեր ժողովրդի համար սակարկման ենթակա չէ։

Այստեղ ենք պահանջելու միջազգային գործընկերներից, քաղաքակիրթ հանրությունից դադարել երկակի ստանդարտների կիրարկումը, դադարել լինել լուռ ու կույր, դադարել լինել համր»,- ասաց Ա. Կրպեյանը։

Նստացույցի մասնակիցները ժամը 10։00-ին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կավարտեն իրենց մեկօրյա ակցիան։

Թիվ 1

Recent Posts

«Ղարաբաղի հարցը» լուծված չէ

Բաքվի գլոբալ խորհրդաժողովի բացման ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերստին պնդել է, որ ԵԱՀԿ Մինսկի…

10 minutes ago

Երեք-չորս պատերազմ անցած, տասնյակ հազարավոր զոհեր տված ժողովրդից ի՞նչ եք պահանջում

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Լսեք,…

19 minutes ago

ԵՄ-ն կամավոր հիմունքներով հիմնադրամ կստեղծի Ուկրաինային աջակցելու համար

Եվրամիությունը կամավոր հիմունքներով քննարկում է Ուկրաինային 20-ից 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն ուղարկելու համար սեփական…

28 minutes ago

Ոչ մի իշխանություն չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական…

43 minutes ago

Ինչու՞ է Վիտկոֆը ԱՄՆ վերադարձի ճանապարհին կանգառ ունենում Բաքվում

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Տեղի…

1 hour ago

Աշխատում ենք այդ հարցի լուծման համար, ցավոք սրտի՝ անհաջող. Միրզոյան

«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու…

1 hour ago