X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Քննարկվել է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության եւ զենքի չտարածման բյուրոյի Միջուկային էներգիայի առեւտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական մարտահրավերները, անդրադարձել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի մասնակցության կարեւորության հարցին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները:

Մտքեր են փոխանակվել նաեւ մարդկային կապիտալի զարգացման, թվայնացման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առկա գլոբալ միտումների եւ Հայաստանում այդ ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս