Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի և Ուկրանիայի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունների առնչությամբ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք դարձան Արցախի իշխանությունների և հանրության հերթական նվաճումը հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետևողական զարգացման ու ամրապնդման գործընթացում։
Անցկացված ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքը կանխատեսելի էր, որը ոչ միայն Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների, այլև, առհասարակ, ժողովրդավարական արժեքների մերժման հերթական դրսևորումը դարձավ։
Տարակուսանք են առաջացնում Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունները, որոնք իրենց ասոցացնում են Ադրբեջանի հակաժողովրդավարական վարչակարգի հետ։ Այդօրինակ հայտարարությունները ոչ միայն հակասում են ժողովրդավարական արժեքների նկատմամբ Վրաստանի և Ուկրաինայի կողմից հռչակված նվիրվածությանը, այլև հանդիսանում են Արցախի Հանրապետության ներքին գործերին միջամտություն և խախտում են ժողովուրդների իրավահավասարության և պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքները։
Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունները նաև պարունակում են դրույթներ, որոնք խեղաթյուրում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը՝ նպատակ ունենալով այն ներկայացնել որպես տարածքային վեճ և աջակցություն հայտնել, այսպես կոչված, Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին։
Այս կապակցությամբ վրացական և ուկրաինական կողմերին կցանկանայինք հիշեցնել, որ Ադրբեջանը չունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ՝ բացի նրա ռուս-ադրբեջանական հատվածից։ Ավելին՝ վրաց-ադրբեջանական սահմանի զգալի մասը առայսօր վերջնականորեն համաձայնեցված չէ։ Հստակեցված չեն Ադրբեջանի սահմանները ոչ միայն Վրաստանի, այլև հարևան այլ երկրների հետ։ Նրանցից որոշների հետ անգամ չի սկսվել սահմանազատման և սահմանների եզրանշման գործընթացը։
Կոչ ենք անում Վրաստանի և Ուկրաինայի իշխանություններին հավատարիմ մնալ իրենց հռչակած արժեհամակարգին՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և ազատությունների վրա, և հետագայում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք վերաբերում են միջազգային հիմնարար փաստաթղթերում ամրագրված՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների իրացմանը»։
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…