Արցախ
28.06.2023

44-օրյա պատերազմից հետո անհայտ է մնում Արցախի 49 քաղաքացու ճակատագիր

44-օրյա պատերազմից հետո անհայտ է մնում Արցախի 49 քաղաքացու ճակատագիր

Անհայտ կորածների հիշատակի օրվա նախօրյակին՝ Արցախի «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն»-ում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, նախագահությամբ՝ հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի:

Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ կատարված աշխատանքների ամփոփումից առաջ, հանձնաժողովի անդամները նախ, մեկ րոպե լռությամբ հարգել են անցած գիշեր զոհված 4 զինծառայողների և հայրենիքի պաշտպանության մարտերում նահատակված հերոսների հիշատակը:

Ելույթի իր խոսքում Կարեն Սարգսյանն անդրադարձել է 2022-ի և 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները, նշել, որ Արցախի շրջափակումը որոշակի դժվարություններ է ստեղծել նաև բանակցություններում, սակայն, հանձնաժողովը չի դադարում թեկուզ հեռավար տարբերակով աշխատել Հայաստանի Հանրապետության գործընկերների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ:

«Անհայտ բացակայող ճանաչված անձանց գտնելու քայլերը հարթ չեն ընթանում: Այդ հարցում մեղքի իր բաժինն ունի Ադրբեջանը և անհայտ կորածների հարցերով զբաղվող ադրբեջանական կառույցը, որը համագործակցության որևէ եզրեր չի պահպանում հայկական կողմի և միջազգային մարդասիրական կառույցների հետ»-նշել է Կարեն Սարգսյանը, հավելել, որ 2020 թվականի պատերազմի հետևանքով անհայտ է մնում Արցախի Հանրապետության 49 քաղաքացու ճակատագիր, որից 30-ը զինծառայող են, 19-ը՝ քաղաքացիական անձինք:

Այս ամենին զուգահեռ, հայկական կողմը ջանք չի խնայում օր առաջ տեղեկություն իմանալու անհայտության մեջ գտնվող Արցախի քաղաքացիների վերաբերյալ:

Քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամները բարձրացրել են մի շարք խնդիրներ, որոնք, մասնավորապես կապված են 2020 թվականի պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված աճյունների ու մասունքների ԴՆԹ թեստի նույնականացման գործընթացի հետ:

Այս ուղղությամբ հանձնաժողովի նախագահը հանդիպման նոր օր է նշանակել, որին մասնակից կդառնան նաև անհայտ կորածների հարազատները:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է