X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Թուրքիան կշարունակի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանը հայտարարել է Երևանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացը շարունակելու Անկարայի մտադրությունների մասին։

Այս մասին նա խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները։

Էրդողանն ասել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար մեկնարկած գործընթացում մինչ այժմ ձեռնարկվել են վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր՝ նշելով, որ այս գործընթացը պետք է շարունակվի։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս