X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Ուկրաինայում պաշտոնյաներն ու զինվորականները պետք է անգլերեն իմանան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագիծ, որը պաշտոնապես կսահմանի անգլերենի կարգավիճակը երկրում՝ որպես միջազգային հաղորդակցության լեզու։ Փաստաթղթի համաձայն՝ տեղական վարչակազմերի ղեկավարները, սպաները, ոստիկաններն ու դատախազները պարտավոր են տիրապետել անգլերենին:

Հոդվածներից մեկի համաձայն՝ տեղական ​​կառավարման մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները, պայմանագրային զինծառայողները, դատախազները, հարկային և մաքսային մարմինների աշխատակիցները, ոստիկանության միջին և բարձրաստիճան ծառայողները, ինչպես նաև այլ իրավապահ մարմինների ղեկավար կազմը պարտավոր են խոսել անգլերեն: Օրինագիծը Զելենսկին հրատապ է որակել։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս