Լրահոս 24/7
28.06.2023

Անհայտ է թե բանակցությունների կասեցման ու չկայացման շահագրգիռ կողմքերը ովքեր են. Իոաննիսյան

Անհայտ է թե բանակցությունների կասեցման ու չկայացման շահագրգիռ կողմքերը ովքեր են. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը անդրադարձել է Արցախի Ազգային ժողովի այսօր ընդունած հայտարարությանը, որով նաև կոչ է արվում Վաշինգտոնում գտնվող և Ադրբեջանի հետ բանակցող պատվիրակությանը դադարեցնել դրանք՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը:

«Ուրեմն քիչ է, որ Արցախի ԱԳՆ-ն օրերս դե-ֆակտո հայտարարեց Ադրբեջանի հետ չբանակցելու մասին, հիմա էլ Արցախի ԱԺ-ն է Հայաստանին կոչ անում, որ Երևանն էլ դադարեցնի Բաքվի հետ բանակցությունները, քանի որ Ադրբեջանը իրեն ագրեսիվ է պահում:

Եկեք պատկերացնենք, որ Երևանում հետևեն այդ հորդորին և ի լուր աշխարհի հայտարարեն, որ կասեցնում են բանակցությունները Ադրբեջանի հետ, քանի դեռ վերջինս բարի ու պուպուշ չի դարձել (Փոքր Մհերի ականջը կանչի):

Ինչ խոսք, ոմանց թվում է, որ դրան ի պատասխան ամբողջ աշխարհը կկոնսոլիդացվի, Բայդենը, Մակրոնն ու Պուտինը կկանգնեն կողք կողքի ու Ալիևին հաթաթա կտան: Կամ էլ Ալիևը հուշտ կլինի, գիշերը կլացի ու առավոտյան ծնկաչոք կգա բանակցությունների վերսկսում խնդրելու:

Կներեք, ոզնուն էլ է ակնհայտ, որ բանակցությունների կասեցման ու չկայացման շահագրգիռը Մոսկվան ու Բաքուն են: Մոսկվան, որ կոնֆլիկտը շարունակվի, իսկ Բաքուն, որ գա ու ուժով ինչ կա-չկա վերցնի:

Բանակցությունները պետք են Հայաստանին ու Արցախին, որ դրանց միջոցով փորձենք կանխել ամենավատթարագույն սցենարները ու ապալեգիտիմացնենք ադրբեջանական ագրեսիան: Ռուսաստանը՝ ամեն կերպ ստիպելու, իսկ Ադրբեջանը սադրելու է, որ Երևանն ու Ստեփանակերտը հրաժարվեն բանակցություններից:

Եվ ահա, Արցախի մասով ռուս-ադրբեջանական այս կոալիցիան հասավ ֆենոմենալ հաջողության: Ստեփանակերտը ոչ միայն հրաժարվեց բանակցություններից, այլև Երևանին է հրաժարվելու կոչ անում»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ այս գիշերը լարված էր եղել հայ-ադրբեջանական սահմանագոտու Արցախի դիրքային հատվածներում: Ժամը 01:30-ից սկսած՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Այս սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ:

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու