Լրահոս 24/7
28.06.2023

Լեհաստանը Հայաստանի համար առանցքային դեր ունի ԵՄ-ՀՀ հարաբերություններում

Լեհաստանը Հայաստանի համար առանցքային դեր ունի ԵՄ-ՀՀ հարաբերություններում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

«Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր են Լեհաստանի հետ հարաբերությունները: Լեհաստանն այսօր Հայաստանի համար վստահելի և առանցքային դեր ունի Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում: Արևելյան գործընկերության շրջանակում մենք միշտ զգացել ենք Լեհաստանի աջակցությունը և այն համագործակցությունը, որը կա Եվրամիության հետ նաև պայմանավորված է հենց Լեհաստանի սկզբունքային դիրքորոշմամբ:

Վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակվելու է նման կերպ: Համոզված եմ, որ Ձեր աշխատանքով նպաստելու եք դրան: Շատ կարևոր է մեկ անգամ ևս փաստել, որ անկախացումից հետո Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել և, հատկապես, վերջին հինգ տարիներին դրանք ավելի են կարևորվել: Նոր թափ է ստացել հատկապես միջխորհրդարանական դիվանագիտությունը:

Ինձ համար շատ ուրախալի էր, երբ տեղեկացա, որ վաղը տեղի է ունենալու Հայասատան-Լեհաստան միջկառավարական հերթական հանդիպումը: Վստահ եղեք, որ սա ևս մեկ խթան կլինի մեր երկու երկրների տնտեսական համագործակցությունն ընդլայնելու առումով: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և հաջողություններ մաղթում»,- ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Սքվեչինսկին նշել է, որ դիվանագիտական ծառայության ընթացքում իր ջանքերը հնարավորինս կներդնի Հայաստանի և Լեհաստանի բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման համար:«Հարգելի պարոն նախագահ, շնորհակալ եմ ամեն ինչի համար: Հատկապես ուզում եմ, իհարկե, մեծ շնորհակալություն հայտնել նրա համար, որ կարողացա շատ արագ կերպով հանձնել իմ հավատարմագրերը Ձեզ:

Այս ամենը հատկանշական է հատկապես այն դեպքում, երբ ինչպես Դուք նշեցիք, վաղը տեղի է ունենալու հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստը և շատ կարևոր է, որ ես արդեն որպես դեսպան կարողանամ ներկա գտնվել հանդիպմանը և նորից շնորհակալություն եմ հայտնում հայկական կողմին և անձամբ Ձեզ պարոն նախագահ Ձեր ջանքերի համար, որ այս ամենը տեղի է ունենում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Լեհաստանի միջև քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում առկա սերտ հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Առանձնահատուկ կերպով ընդգծվել է երկու երկրների արդյունավետ փոխգործակցությունը Եվրամիության և Արևելյան գործընկերության հարթակներում: Կարևորվել են Հայաստանի և Լեհաստանի օրենսդիր մարմինների միջև խորհրդարանական դիվանագիտության առկա բարձր մակարդակն ու դրա հետագա ընդլայնումը և բարձրամակարդակ փոխայցելությունները:

Դեսպան Պյոտր Սքվեչինսկին իր խոսքում նշել է, որ Լեհաստանը տպավորված է վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներից, որոնք վկայում են ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ճանապարհին Հայաստանի հաստատակամ դիրքորոշման մասին:

Դեսպանն ընդգծել է, որ Լեհաստանը լիովին աջակցում է Հայաստանին ժողովրդավարության արժեքների գերակայության հաստատման և Եվրամիության հետ հարաբերությունների հետագա խորացման գործում:

Զրույցի ընթացքում կարևորվել է Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայությունը Հայաստանում, ինչը հերթական դրական խթանն է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների խորացման համար:

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու