Լրահոս 24/7

Համաշխարհային բանկը Թուրքիային 1 մլրդ դոլար վարկ կտրամադրի

Համաշխարհային բանկը հայտնում է, որ Թուրքիային կտրամադրի 1 մլրդ դոլար վարկ «Երկրաշարժի գոտում բարեկարգման և վերակառուցման ծրագրի շրջանակներում»։

Ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի առողջապահական ծառայություններին, վնասված կամ ոչնչացված քաղաքային ենթակառուցվածքների վերականգնմանը։ Այս մասին գրում է ermenihaber-ը:

ՀԲ-ի հայտարարության մեջ նշվում է, որ վերականգնման աշխտանաքների համար կպահանջվի մի քանի տարի:

Թուրքիայում ՀԲ-ի գրասենյակի տնօրեն Ումբերտո Լոպեսը հայտարարել է, որ վերոնշյալ ծրագիրը կընդգրկի երկրաշարժից ամենաշատ տուժած 11 շրջանները, որտեղ ապրում է մոտավորապես 14մլն մարդ։

Լոպեսի խոսքերով, իրենք Քահրամանմարաշում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մինչ օրս Թուրքիայի կողքին են և կիսում են իրենց փորձը բնական աղետի ռիսկերի կառավարման և վերակառուցման գործում։

Փետրվարի 6-ին Քահրամանմարաշում տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ և Համաշխարհային բանկը պարբեարաբար օգնություն է տրամադրում Թուրքիային։

Թիվ 1

Recent Posts

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

12 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

13 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

13 hours ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

15 hours ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

15 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

17 hours ago